Հինգշաբթի, 1 Հուլիսի 2010 17:41
ANELIK-ը ընդյալնում է իր ներկայությունը
ԱրմԻնֆո. Դրամական փոխանցումների միջազգային Anelik համակարգը ավելի քան 100 կետերի է միացել, Իտալիայում: Ինչպես տեղեկացրել են Anelik համակարգի մամուլի ծառայությունից, նրա գործընկերը` NEC-ը գործում է կենտրոնացված, հետևաբար, գումար ստացողը կարող է դիմել Իտալիայի 53 քաղաքներում գտնվող 132 կետերին և ստանալ իր փոխանցումը: Դրամական փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, իսկ առաջիկայում` նաև եվրոյով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Անելիք Բանկի Վարչության նախագահի տեղակալ Բագրատ Չզմաչյանը, 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Anelik համակարգն ապահովել է 13.6% տարեկան աճ, որը կազմել է 200 մլն.դոլար, անցյալ տարվա 176 մլն.դոլարի համեմատ: Նրա խոսքերով, Anelik համակարգում Հայաստանի բաժինը կազմում է 10%, կամ` 19.7 մլն.դոլար, առաջին եռամսյակում աճելով 17.2%: