Հինգշաբթի, 1 Հուլիսի 2010 19:49
Հայաստանի պարտատոմսերի շուկայի պրոբլեմները, ռիսկերը և հեռանկարնրը քննարկվել են Երևանում տեղի ունեցող կոնգրեսի մասնակիցները
ԱրմԻնֆո. Այսօր Երևանում իր աշխատանքներն է սկսել ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ օբլիգացիոն կոնգրեսը: Առաջին հայացքից, Հայաստանի կապիտալի շուկայի համար կորևորագույն այս կոնգրեսի բացումն ուղեկցվել է ծայր աստիճան լավատեսական կանխատեսումներով, կապված Հայաստանի արժեթղթերի շուկայի վերականգնման հնարավորությւնների ու զարգացման, մասնավորապես, կորպորատիվ պարտավորությունների շուկայի զարգացման հետ: Հայաստանի տնտեսական իշխանությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում փորձում էին կոնգրեսի մասնակիցներին ամեն կերպ համոզել, որ Հայաստանն ունի բավական լավ հեռանկարներ: ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանի խոսքերով, 2010 թվականին Հայաստանի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, դեվալվացիոն սպասումները նահանջում են, ազգային տարադրամն ամրապնդվում է, վերականգնվում է նաև ներդրողների հետաքրքրությունը կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ:
Նրա խոսքերով, պարտավորությունների շուկայի 2009 թվականի ՙամենախոշոր իրադարձությունը՚ եղավ ազգային դրամի դեվալվացիան, որը, նրա խոսքերով, ՙփոքր-ինչ արգելակեց կորպորատիվ պարտատոմսերի շուկան՚: Չէ որ հայտնի է, որ լողացող փոխարժեքին անցնելը ՙփլեցրեց՚ դրամային գործիքների շուկան, բերելով պարտատոմսերի հատվածի լուրջ ստագնացիայի, որի վերականգնումն ու զարգացումը, ֆինանսական շուկայի փորձագեռների միահամուռ կարծիքով, Հայաստանի համար դժվարահասանելի է և տարիներ կպահանջի: Ինչպես ողջույնի իր խոսքում նշել է Cbinds վերլուծական հանդեսի գլխավր տնօրեն Սերգեյ Լյալինը, Հայաստանի պարտատոմսերի շուկան դեռևս կենտրոնացած է միայն պետական պարտատոմսերի հատվածում, իսկ կորպորատիվ պարտավորությունների հատվածը, գործնականում, բացակայում է:
Ֆինանսական ենթակառույցների զարգացումը ՀՀ ԿԲ փոխնախագահը կապում է ԿԲ կողմից ստեղծված`Ազգային Հիպոթեկային ընկերության հետ, որը մտադիր է ֆինանսակն շուկա դուրս գալ հիպոթեկային արժեթղթերի էմիսիայով: Վ.Գաբրիելյանը մեծ հույսեր է կապում նաև կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման հետ, ինչը կլուծի տնտեսության մեջ երկար փողերի բացակայության պրոբլեմը: Փորձագետներն էլ են հանդես գալիս նոր համակարգի ներդրման կողմ և գտնում են, որ կենսաթոշակային սխեմաների կամավոր համակարգը Հայաստանում չի աշխատի, քանի որ Հայաստանում բիզնեսը հիմնված չէ կորպորատիվ կառավարման ժամանակակից սկզբունքների վրա: Բացի այդ, փորձագետները գտնում են, որ կենսաթոշակային ակտիվների կառավարմանը հավակնող տեղական հավակնորդները համապատասխան փորձ չունեն և բավականին երկար ժամանակ է կպահանջվի դրան հասնելու համար: