Ուրբաթ, 2 Հուլիսի 2010 11:28

Հայաստանի ֆոնդային բորսան ձեռնամուխ է լինում էմիտենտների նկատմամբ ՙագրեսիվ՚ քաղաքականության


ԱրմԻնֆո. Հայաստանի Nasdaq Armenia OMX ֆոնդային բորսան ձեռնամուխ է լինում էմիտենտների նկատմամբ ՙագրեսիվ՚ քաղաքականության: Նոր ՙուղղության՚ հիմնական նպատակն է նոր IPO-ների ներգրավումը Հայաստանի կապիտալի շուկայում: Այս մասին լրագրողներին հայտնել է բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը, այսօր Երևանում մեկնարկած ԱՊՀ և Բալթյան երկրների յոթերորդ օբլիգացիոն կոնգրեսի ընթացքում: Նա պարզաբանել է, որ այսուհետ բորսան կսկսի տեղական ընկերություններին աջակցել նրան գործունեության թափանցիկության հետագա բարձրացման գործընթացում, տեղեկությունների նկատմամբ պահանջների բացահայտման ճանապարհով և կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման ու վերահսկողության արդյունավետ համակարգի միջոցով:

Սակարկվող գործիքների իրացվելիությունը բարձրացնելու նպատակով, բորսան նախատեսում է արժեթղթերի վաճառքի ընթացքում անցնել փոխադարձ հաշվարկների նոր համակարգի (T+3): Նոր համակարգի շրջանակներում, նրա խոսքերով, բորսայական գործարքների փոխադարձ հաշվարկները կարող են իրականացվել գործարքի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում, նշելով նաև, որ ներկայումս գործարքներն իրականացվում են նախկին`(T+0) համակարգով:

Բորսայի ագրեսիվ քաղաքականությունը նախատեսում է նաև սպասարկման նոր, ավելի արդյունավետ դեպոզիտար համակարգի ներդրում, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի սպասարկում: