Ուրբաթ, 2 Հուլիսի 2010 15:20

Յունիբանկը գրավում է մանրածախի շուկան


ԱրմԻնֆո. Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն Աթայան, կուզենայի մեր զրույցն սկսել մասնավոր տրանսֆերտների շուկայից, որտեղ վերջին տարիներին Յունիբանկը հանդիսանւմ է առաջատարը: Պաշտոնական վիճակագրական տվյալները վկայում են այդ շուկայի աշխուժացման մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում շուկայում տիրող իրավիճակը և ինչպիսի՞ն է UNIStream համակարգով իրականացվող տրանսֆերտների դինամիկան:

Տրանսֆերտների շուկան քանակական առումով, իրոք, աճի միտումներ է ցուցադրում, սակայն դրամական փոխանցումների բացարձակ ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են: Եթե 2009 թվականի հունիսին UNIStream համակարգի շրջանառությունը կազմում էր 50.2 մլն.դոլար, 65.3 հազ. տրանսակցիաների պայմաներում, ապա 2010 թվականի հունիսին համակարգի միջոցով փոխանցվել է մոտ 49.8 մլն.դոլար, սակայն, տրանսակցիաների քանակը կազմել է 67.2 հազար: Սա վկայում է այն մասին, որ հաճախորդների արտահոսք մենք չենք ունեցել, սակայն մեկ փոխանցման միջին գումարը 1000 դոլարից կրճատվել է մինչև 500-600 դոլար, քանի որ ճգնաժամի հետևանքով Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում աշխատող մեր հայրենակիցների եկամուտները կրճատվել են: Ստեղծված իրավիճակը բնորոշ է ոչ միայն UNIStream համակարգի, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների ողջ համակարգին: Մեր կողմից, մենք մշտապես մշակում ու ներդնում ենք մատչելի ու գրավիչ ծառայություններ: Մասնավորապես, ամառային սեզոնում 3000 դոլար/եվրո կամ 100 հազ.ռուբլի գումարով փոխանցումների համար մենք UNIStream համակարգի կոմիսիոն վճարներն իջեցրել ենք մինչև 1%: Իսկ եթե գումարը գերազանցում է 3000 դոլար/եվրոն կամ 100 հազ/ռուբլին, ապա կոմիսիոն վճարները կկազմեն ընդամենը 0.45%: Այս սակագները գործում են միայն ռուսական <Յունիաստրումբանկի> և <Յունիստրիմ Բանկի> բոլոր սպասարկման կետերում: Ընդ որում, եթե փոխանցումը Ռուսաստանից կատարվոիմ է ՀՀ դրամով. Ապա այդ փոխանցման կոմիսիոն վճարը, անկախ գումարից, կազմւմ է 0.35%:

Տրանսֆերտային շուկայի միտումներն, ինչ խոսք, ազդում են վարկային շուկայի դինամիկայի վրա, որը արդեն սկսել է ցուցադրել որոշակի աճ: Յունիբանկը տեղական շուկայում մշտապես առանձնացել է, սեփական միջոցներով վարկավորմամբ: Հիպոթեկային վարկավորմամբ բանկը առաջատարների եռյակում էր և, ընդհանրապես, ակտիվորեն էր գործում սպառողական շուկայում: Սակայն ճգնաժամը, ինչպես ողջ բանկային համակարգում, այնպես էլ Յունիբանկում, վարկավորման ուղղվածույունը որոշակիորեն տեղափոխեց փոքր և միջին բիզնեսի կողմը (ՓՄՁ):

Ինչպիսի՞ն է այսօր Յունիբանկի վարկային քաղաքականությունը և որո՞նք են վարկավորման ռազմավարական ուղղությունները:

Իրականում, մասնավոր տրանսֆերտների շուկայի վերականգնման ներկայիս թույլ միտումների պայմաններում անգամ, մենք ականատես ենք վարկային շուկայի աշխուժացմանը, չնայած որ նախկինում էլ, նախքան ճգնաժամը, տրանսֆերտների աճն ուղղակիորեն ազդում էր, հիմնականում սպառողական և հիպոթեկային, վարկավորման վրա: Ճգնաժամի պայմաններում, ինչպես գիտեք, վարկավորման հիմնական ծավալներն ուղղվեցին փոքր և միջին բիզնեսին, սակայն արդեն մայիսից, տնտեսության որոշակի ակտիիվացումից հետո, շուկայում որոշ ոլորտների կողմից դիտվում է պահանջարկի որոշակի աճ, որի բավարարումը մեր բանկի վարկային պորտֆելի ցուցանիշները կհասցնի նախաճգնաժամային ցուցանիշներին: Միայն այս տարվա հունիսին մենք արդեն 20 մլն. դոլարի վարկեր ենք տրամադրել, ինչը համարում ենք լավ ցուցանիշ:Քանակական արտահայտությամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մենք արդեն բավարարել ենք վարկի ստացման 1003 հայտ, իսկ 2009 թվականին տրամադրել էինք 3564 վարկ` հիմնականում ՓՄՁ ոլորտում:

Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա մենք միշտ էլ գերադասել ենք տեղական շուկայի, ինչպես նաև սեփական ռեսուրսները: Միայն անցյալ տարի մենք որոշեցինք մասնակցել Կենտրոնական բանկի ՓՄՁ վերաֆինանսավորման ծրագրին (ռուսական վարկի հաշվին): Նշված ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ տեղաբաշխեցինք 43 մլն.դոլար, իսկ բանկի բիզնես-վարկերի պորտֆելը տարեսկզբին հասավ 103 մլն.դոլարի: Ներկայումս մենք վարկավորումն իրականացնում ենք տեղական շուկայի ռեսուրսներով, բացի այդ, ռուսական Յունիաստրումբանկն անցյալ տարի մեզ համար 50 մլն.դոլարի վարկային գիծ բացեց: 2010 թվականի հունիսի վերջին բանկի բիզնես-վարկերի պորտֆելը կազմեց մոտ 119 մլն.դոլար: Ինչ վերաբերում է հիպոթեկային շուկայում Յունիբանկի առաջատար դիրքերին, ապա դա կրում է իներցիոն բնույթ, այսինքն, այստեղ խոսքը գնում է այն ցուցանիշների մասին, որոնք մեր կողմից ապահովվել էին դեռևս մինչև 2009 թվականն ու պահպանվել մինչև օրս: Այժմ Յունիբանկն իրեն ավելի շատ տեսնում է մանրածախ վարկավորման հատվածում: Մենք մտադիր ենք լրջորեն ակտիվացնել մեր համագործակցությունը վճարունակ ֆիզիկական անձանց հետ և շուկային առաջարկել վորանոր բանկային ծառայություններ: Այդ նպատակով էլ մանրամասնորեն մշակում ենք լոյալության ծրագիրը, որպեսզի միաժամանակ մի-քանի ծառայություններից օգտվող հաճախորդներին բանկը տրամադրի համապատասխան արտոնություններ: Մենք ցանկանում ենք, որպեսզի հաճախորդը մեզ հաճախի ոչ միայն մեկ ծառայության համար, այլ որպեսզի բանկում սպասարկվի բոլոր ուղղություններով:

Ձեր ասածից հետևում է, որ դիվերսիֆիկացնելով պորտֆելը Յունիբանկը կսկսի գերադասել մանրածախ և ՓՄՁ վարկավորումը: Իսկ բանկը մշակո՞ւմ է արդյոք նոր գործիքներ այդ հատվածի ռիսկերը կարգավորելու ուղղությամբ:

Մենք համոզված ենք, որ հատկապես մանրածախ վարկավորման աճն ու փոքր և միջին բիզնեսի զարգացումը կնպաստեն տնտեսական զարգացմանը: Կարծում եմ, որ այն բանկերը, որոնք դուրս չեն գա մանրածախ վարկավորման շուկա, կզարգանան ավելի դանդաղորեն: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա մանրածախ վարկավորումը, որտեղ պերտֆելն ավելի դիվերսիֆիկացված է, նվազ պրոբլեմային է, քան, օրինակ, խոշոր բիզնեսի սպասարկումը: Փոխառուներն աստիճանաբար հասկանում են, որ հարկավոր է զգույշ լինել, որպեսզի չհայտնվել բանկերի <սև ցուցակում>: Դրական վարկային պատմության առկայությունն արդեն համարվում է ցանկացած բանկից վարկ ստանալու գործընթացի կեսը, ինչի վրա որ հույս չի կարող դնել անբարեխիղճ փոխառուն: Ես ընդհանրապես, անբարեխիղճ փոխառուների նկատմամբ ավելի կոշտ միջոցների կողմնակից եմ, քանի որ նրանք, պարզապես, աշխատում են խաբել բանկին: Իսկ եթե հաճախորդն ունի ժամանակավոր դրակաման դժվարություններ, ապա մենք միշտ էլ ընդառաջում ենք նրան: Ճգնաժամային տարում Յունիբանկն, իրոք, լոյալ վերաբերմունք ցուցաբերեց իր հաճախորդների նկատմամբ` ով որ դրա կարիքն ուներ: Մենք փոխում էինք վճարումների ժամանակացույցը, ավելացնում էինք մարման ժամկետները, անգամ իջեցրել ենք տոկոսադրույքները:

Ներկայումս, տոկոսադրույքների ինչպիսի՞ քաղաքականության կողմնակից է Յունիբանկը և ինչպիսին է այսօր արտարժութային ու դրամային վարկերի ու ավանդների հարաբերակցությունը բանկում:

Մենք արդեն սկսել ու շարունակում ենք իջեցնել արտարժույթով ավանդների ու վարկերի տոկոսադրույքները: Ինչ վերաբերում է հարաբերակցությանը, ապա արտարժույթի փոխարժեքի, մանավանդ եվրոյի, վերջին տատանումները բերեցին նրան, որ մեր որոշ ավանդատուներ սկսեցին արտարժույթով ավանդները փոխարինել դրամայինով, ինչի արդյունքում դրանց հարաբերակցությունն այսօր կազմւմ է 78/22: Վարկավորման գծով, եթե մինչև նախորդ տարվա մարտյան դեվալվացիան բանկի վարկային պորտֆելում դրամային և դոլարային վարկերի հարաբերությունը կազմում էր 90/10, ապա դրանից հետո իրավիճակը փոխվեց դոլարի օգտին, և այժմ փորձում ենք պորտֆելը հավասարակշռել, պահպանելով 50/50 հարաբերակցությունը, որի պայմաններում փոխարժեքը նույնպես կլինի կայուն:

Յունիբանկը հայտարարել էր, որ հուլիսին կգործարկի իր սեփական պրոցեսինգը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ բանկը կհեռանա ArCa ազգային պրոցեսինգային կենտրոնից:

Մենք կշարունակենք աշխատել ArCa համակարգի հետ նաև սեփական պրոցեսինգի գործարկումից հետո: Սեփական կենտրոնը, որտեղ ներդրվել է 1 մլն.դոլար, մեզ հարկավոր է սեփական քարտային ծրագրերն իրականացնելու համար, որոնք կգործարկվեն առաջիկայում: Սեփական պրոցեսինգային կենտրոնին անցնելը Յունիբանկին հնարավորություն կտա էապես ավելացնել քարտերի թողարկման ծավալները և վարկային քարտերով հաճախորդներին առաջարկել ավելի գրավիչ պայմաններ: Քարտային բիզնեսի զարգացումը հանդիսանում է բանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկը և մենք մտադիր ենք վարկային քարտերի շուկայում զբաղեցնել գերիշխող դիրք: Ներկայումս բանկը թողարկել է մոտ 44000 քարտ, տեղադրված բանկոնատների թիվը կազմում է 69: Սեպտեմբերին կհայտարարենք նոր` լոյալության ծրագրի գործարկման մասին, որով Յունիբանկը միակը կլինի շուկայում: Նոր ծառայությունը հիմնված է բոնուսային միավորների գաղափարի վրա: Այսինքն, քարտապանի հաշվին կտրամադրվի վարկ, որը նա կծախսի ամենամսյա վճարների և առևտրի վրա, քարտային հաշվին դրամական տեսքով ստանալով լրացուցիչ բոնուսներ: Այս ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ առանձին պրոցեսինգ ձեռքբերման շնորհիվ: Հետագայում նախագիծը կընդլայնվի, քանի որ ծրագրի բոլոր մասնակիցների համար էլ այն շատ ձեռնտու է: Փորձը ցույց տվեց, որ մանրածախի հատվածում, ֆիզիկական անձանց հետ աշխատելիս, շատ կարևոր է ունենալ արագ որոշումների կայացման տեխնոլոգիաներ, ինչպես նաև պոտենցիալ վարկառուների յունաքանչյուր խմբի նկատմամբ անհատական մոտեցման հիման վրա մշակված պրոդուկտներ:

Յունիբանկը հայտարարել էր մասնաճյուղերի ցանցը կընդլայնի, հասցնելով 43-ի: Ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շուկայում, ընդհանուր առմամբ, նկատվում է մասնաճյուղերի ցանցերի օպտիմալացում:

Մենք ցանկանում ենք ներկայացված լինել Հայաստանի բոլոր համայնքներում և շրջաններում: Մենք <տանը մոտիկ բանկային սպասարկում> տակտիկայի կողմնակիցն ենք: Ներկայումս Յունիբանկի ցանցում գործում է 33 մասնաճյուղ, որոնցից երեքը աշխատում է երկարօրյա ռեժիմով, իսկ մեկը` շուրջօրյա: Միաժամանակ, մենք մտադիր ենք փոփոխություններ կատարել մասնաճյուղերի գործունեության մեջ` դրանք պետք է աստիճանաբար դառնան միայն սպասարկող օղակներ, մատուցելով որակյալ ծառայությունների, իսկ վարկերի և մյուս ծառայությունների տրամադրման մասին որոշումները կկայացվեն բանկի գլխամասային գրասենյակում:

Լիլիթ Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
TUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզTUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
07.11.2025
RUB4.730.00
USD382.540.06
EUR441.831.56
GBP501.401.12
CAD271.06-0.26
JPY24.950.07
CNY53.720.02
CHF473.911.25