Շաբաթ, 3 Հուլիսի 2010 15:44
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի մայիսին աճել է 1.2%, կազմելով 2.083 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2010 թվականի մայիսին աճել է 1.2%, իսկ տարվա կտրվածքով`24.3%, 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմելով 789.8 մլրդ.դրամ կամ 2.083 մլրդ.դոլար: Իսկ առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 752.7 մլրդ.դրամ կամ 1.985 մլրդ.դոլար, մայիսին կրճատվելով 1.3%, իսկ տարվա կտրվածքով` 22.7%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 47% կամ 354.2 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 53% կամ 398.6 մլրդ.դրամ:
ՀՀ դրամով վարկերի ընդհանուր ծավալների մեջ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 76.1% կամ 269.6 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը`23.9% կամ 84.5 մլրդ.դրամ: Երկարաժամկետ արտարժույթային վարկերի բաժինը կազմել է 78.5% կամ 312.8 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը` 21.5% կամ 85.7 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.1% կամ 32.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.6% կամ 4.5 մլրդ.դրամ:
Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 4% կամ 32.3 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի բաժինը`0.6% կամ 4.7 մլրդ.դրամ:
Ընդ որում, երկարաձգված վարկերի բաժֆում ամենամեծ ծավալները կազմել են կարճաժամկետ վարկերը`95% կամ 30.7 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելը համարյան թե ամբողջությամբ կազմում են կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, 2010 թվականի մայիսին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն աճել են`19.94%-ից մինչև 20.02%, իսկ տարվա կտրվածքով` 1.4 տոկոսային կետով: