Երեքշաբթի, 6 Հուլիսի 2010 18:20
Պետգանձարանը իջեցրել է թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հուլիսի 5-հուլիսի 11-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14628.59 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջեցնելով 0.8%, արծաթի գինը` 220.18 դրամ (անկումը կազմել է 1.3%), պլատինի գինը` 18200.13 դրամ (անկումը կազմել է 2.6%), պալադիումի գինը` 5357.31 դրամ (անկումը կազմել է 6.5%):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 7%, արծաթի գինը` 2%, պլատինի գինը` 4% և պալադիումի գինը` 2.5%