Հինգշաբթի, 1 Հուլիսի 2010 13:54
Հունիսի 30-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 500 հազ.ԱՄՆ դոլար
ԱրմԻնֆո. Հունիսի 30-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 500 հազ. ԱՄՆ դոլար (183.625 մլն.դրամ) 367.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Սակարկությունների նախորդ օրվա` հունիսի 16-ի համեմատ գործարքների ընդհանուր ծավալը աճել է մոտ 1.7 անգամ: Ըստ առևտրային բանկերի կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված տվյալների, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը այդ ժամանակահատվածում, անկանխիկ գործարքներում, նվազել է 0.5 տոկոսային կետով:
Բորսային հարթակում հունիսի 30-ին իրականացված գործարքների ծավալը կազմել է 2.450 մլն.դոլար (901.600 մլրդ.դրամ), ինչը 5 անգամ բարձր է միջբանկային շուկայի նույն ցուցանիշից: Բորսայական շուկայում ԱՄՆ դոլարի միջին կշռված գինը կազմել է 368 դրամ/դոլար: