Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2010 15:56

Anelik համակարգը պատրաստվում է դուրս գալ Մերձավոր Արևելք


ԱրմԻնֆո. «Անելիք Բանկի» Վարչության նախագահի տեղակալ Բագրատ Չզմաչյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Չզմաչյան, ընթացիկ տարվա առաջին ամիսներին Հայաստանի տրանսֆերտների շուկան իրեն դրսևորեց խոստումնալից ձևով: Սակայն, ինչպես վկայում են վերջին ցուցանիշները, այդ սպասումներն այնքան էլ չեն արդարանում: Իսկ ինչպե՞ս են գործերը Anelik համակարգում:

Anelik համակարգով այս տարի աճի դինամիկան նկատվում է մշտապես, չնայած որ տեմպերը զիջում են մեր սպասելիքներին: Եթե առաջին եռամսյակում համակարգի շրջանառությունը աճեց 15%, ապա երկրորդ եռամսյակում «կողմնակի երևույթների» պատճառով աճի տեմպերը դանդաղեցին: Մասնավորապես, դա հիմնականում կապված էր Ղըրղըզստանի դեպքերի հետ, որտեղ, մեր հաշվարկներով, համակարգի շրջանառությունը պակասեց մոտ 40 մլն.դոլարով: Արդյունքում, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Anelik համակարգի շրջանառությունն աճեց 10%-450%: Իմ կարծիքով, երրորդ եռամսյակում կտրուկ ցնցումների սպասել չարժե, սակայն տարեվերջին Anelik համակարգի շրջանառությունն էապես կաճի:

Քանակական առումով առանձնակի փոփոխություններ չեն դիտվում: Այսպես, այս տարվա վեց ամիսներին Anelik համակարգով իրականացվել է 600 հազ. դրամական փոխանցում, դա համարյա այնքան է, ինչքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ մեկ փոխանցման միջին չափերը կազմել է 750 դոլար: Ի դեպ, կոմիսիոն վճարները շուկայում ամենափոքրներից են` 0.5-0.8%, կախված փոխանցումների գումարից և ուղղությունից, մասնավորապես, դա այն դեպքում, երբ փոխանցումն ուղարկվում է մեր դուստր բանկից դեպի Անելիք Բանկի մասնաճյուղեր:

Ինչպիսի՞ն է Հայաստանի բաժինը Anelik համակարգի ընդհանուր շրջանառությունում:

Վերջին տարիներին Հայաստանը շարունակում է ապահովել Anelik համակարգի շրջանառության 10%-ը: Ընդ որում, Հայաստանում փոխանցումների միջին աճը գերազանցում է համակարգի տեմպերի աճն ընդհանրապես: Առաջին կիսամյակում Anelik համակարգի շրջանառությունը Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ աճել է 18%, հասնելով 45 մլն.դոլարի, այդ թվում, Հայաստանից դուրս եկող փոխանցումները կազմել են 6.1 մլն.դոլար, 49% տարեկան աճով: Anelik համակարգի միջոցով տրանսֆերտների քանակը Հայաստանում կազմում է 60000 փոխանցում:

Հետաքրքիր է, որ այս տարի էապես աճել են ռուսական ռուբլիով փոխանցումները: Եթե 2009 թվականի առաջին կիսամյակում ռուսական ռուբլիով փոխանցումները կազմում էին 15 մլն.ռուբլի, ապա ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին դրանք արդեն հասել են 45 մլն.դոլարի: Դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանից գալիս են մեծ թվով փոխանցումներ, որ շատ հաճախորդներ այժմ գերադասում են տարադրամը չփոխանակել, այլ միանգամից ուղարկել ռուբլիով, մանավանդ, որ Anelik համակարգը նրանց տալիս է այդ հնարավորությունը:

Արդեն մեկ տարի է, որ Անելիք Բանկն ունի նոր մաժորիտար բաժնետեր, ի դեմս լիբանանյան CreditBank-ի, որը նախատեսել է ընդլայնել Anelik համակարգի աշխարհագրությունը Մերձավոր Արևելքում: Արվե՞լ են արդյոք որոշակի քայլեր այդ ուղղությամբ:

Ելնելով նրանից, որ դրամական փոխանցումների սեփական համակարգն ունենալը լիբանանյան CreditBank-համար մի նոր փորձ է, նախապես, նրանց խնդրանքով մենք անցկացրեցինք համակարգի տեխնիկական աուդիտ, որպեսզի համոզվենք դրա բացարձակ անվտանգության մեջ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում KPMG ռուսական ներկայացուցչության կողմից աուդիտի անցկացումից հետո CreditBank-ը դարձավ Anelik համակարգի անդամ: Ներկայումս լուծվում են տեխնիկական բնույթի հարցեր և, իմ կարծիքով, երրորդ եռամսյակում Anelik համակարգը կսկսի դեպի Լիբանան իրականացնել դրամական փոխանցումներ: Ի դեպ, ինչպես խոստացել են մեր բաժնետերերը, հետագայում համակարգի աշխարհագրությունը կտարածվի ողջ Մերձավոր Արևելքի վրա: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ ակնհայտ կդառնա համակարգի գործունեության պատկերը Լիբանանում, չնայած այս ուղղությունում կտրուկ աճի մենք չենք դեռ սպասում, քանի որ հարկավոր է դեռ «փորձարկել» համակարգը: Չնայած, որ Լիբանանում ապրում է հայկական մեծ համայնք, այնուամենայնիվ, մեզ համար ավելի գերադասելի կլիներ համակարգի զարգացումn իրականացնել ոչ միայն Հայաստան հոսող տրանսֆերտներով, այլ ավելի լայն առումով` Մենձավոր Արևելքի երկրների միջև: Չէ՞ որ հայտնի է, որ այդ երկրներում գործում են դրամական փոխանցումների տարբեր համակարգեր, որոնց կոմիսիոն վճարներն ավելի բարձր են, քան Anelik համակարգի կողմից առաջարկվող կոմիսիոն վճարները:

Պրն.Չզմաչյան, ինչպես է Անելիք Բանկն աշխատում իր նոր բաժնետերերի հետ ճգնաժամային առաջին ալիքից հետո, մասնավորապես, վարկային շուկայում:

Վարկավորման մասով մեզ մոտ նկատվում է դրական դինամիկա: Անելիք Բանկի վարկային պորտֆելը տարեսկզբից աճել է 8%-ով, հասնելով 26.2 մլրդ.դրամի, անցնելով բանկի ակտիվների ավելի քան 51%-ից, որոնք հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 51 մլրդ. դրամ: Ներկայումս մենք իրականացնում ենք ակտիվ վարկավորման քաղաքականություն, ընդ որում, ժամկետից շուտ մարումներն իրենց հիշեցնել չեն տալիս: Վարկավորման ոլորտում հիմնական շեշտը մենք դնում ենք փոքր և միջին բիզնեսի վրա, իսկ վերջերս, CreditBank-ի հետ համատեղ 8 մլն.դոլարի մեկ խոշոր վարկ տրամադրեցինք` լայն դիապազոն ունեցող մի ընկերության: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այդքանով, հետևաբար այսօր քննարկում ենք վարկային նոր հայտեր: Նախատեսում ենք մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 35 մլրդ.դրամի: Ընդ որում, այդ մակարդակը կապահովվի ոչ միայն սեփական միջոցների, այլ նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից սպասվող ռեսուրսների հաշվին, որոնց հետ ներկայումս տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ: Խոսքը գնում է ռեսուրսների ներգրավման մասին, ինչպես ՓՄՁ, այնպես էլ էներգետիկ ոլորտներում:

Ինչպիսի՞ն էր իրավիճակն առաջին կիսամյակում, կապված տեղական շուկայից ռեսուրսների ներգրավման հետ:

Առաջին կիսամյակում Անելիք Բանկը 17%-ով ավելացրեց ժամկետային ավանդների պորտֆելը, հասցնելով 9.8 մլրդ.դրամի: Ի դեպ, այստեղ 90% կազմում են դոլարային ավանդները, իսկ աննշան դրամային ավանդները պատկանում են իրավաբանական անձանց: Սա վկայում է դրամի նկատմամբ դեռևս թույլ վստահության մասին:

Շուկայում նկատվում է դոլարային ռեսուրսների տոկոսադրույքների իջեցում: Ինչպիսի՞ն են այսօր տոկոսադրույքներն Անելիք Բանկում:

Իջեցումը նկատվում է միայն դոլարային տոկոսադրույքների համար: Դրամային ռեսուրսների տոկոսադրույքների իջեցման մասին այսօր խոսք անգամ լինել չի կարող, հաշվի առնելով, որ ԿԲ վերանայել է պարտադիր պահուստավորման նորմատիվը: Դրա հետևանքով շուկայից բանկ են հոսում ավելի ու ավելի շատ դոլարային ռեսուրսներ, բերելով պասիվային դոլարային մասի աճի, միևնույն ժամանակ աճում է նաև դրամային ռեսուրսների ծանրաբեռնվածությունը: Այսպես, եթե մինչև պարտադի պահուստավորման նորմատիվի վերանայումը մեր բանկը ԿԲ-ում պահուստավորում էր 400 մլն.դրամ, ապա այժմ` ավելի քան 1 մլրդ.դրամ: Նման պայմաններում դրամային ռեսուրսների տոկոսադրույքների իջեցման ոչ մի նախադրյալ չեմ տեսնում: Այսօր մենք դրամային ավանդները ներգրավում ենք տարեկան 12%-ով, իսկ դոլարային ավանդները` տարեկան 9%-ով, իսկ վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է տարեկան 16%:

Անելիք Բանկը առաջինն էր շուկայում, որը համագործակցում էր միանգամից երեք վճարային համակարգերի հետ` ArCa, Visa և MasterCard: Ներկայումս բանկը վարկավորո՞ւմ է պլաստիկ քարտերով:

Մենք հիմնականում վարկավորում ենք աշխատավարձային նախագծերի հաճախորդներին, այդ թվում, վարկեր ենք տրամադրում նաև VIP-հաճախորդներին, որոնք երկար տարիներ սպասարկվել են մեր բանկում: Ներկայումս Անելիք Բանկի կողմից թողարկված ակտիվ քարտերի քանակը կազմում է 32000, իսկ տարեսկզբից աճը կազմել է 10%: Օրերս մենք պայմանագրեր ենք ստորագրել առևտրի և սպասարկման տարբեր կետերի հետ, որտեղ մեր բանկի քարտապանները կարող են ստանալ 10-30% զեղչեր: Իսկ շուտով կթողարկվեն բուկլետներ, որտեղ կնշվեն առևտրի և սպասարկման կետերի մեր գործընկերների ամբողջական անվանումները:

Պրն. Չզմաչյան, ե՞րբ է պատրաստվում գլխամասային գրասենյալը տեղափոխվել նոր գրասենյակ:

Մենք պատրաստվում ենք գլխամասային նոր գրասենյակում սկսել մեր գործունեությունը այս տարվա դեկտեմբերին, ներկայումս այնտեղ ակտիվորեն իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Բացի այդ, մինչև տարեվերջ մենք կունենանք մի նոր մասնաճյուղ ևս, իսկ 2011 թվականին մտադիր ենք բացել էլի 2-3 մասնաճյուղ, որոնցից մեկը Սևան քաղաքում:

Ինչպիսի՞ մաքուր շահույթ է Անելիք Բանկն ապահովել 2010 թվականի առաջին կիսամյակում:

Երկրորդ եռամսյակում Անելիք Բանկն ապահովել է նշանակալից շահույթ: Այսպես, եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով բանկի մաքուր շահույթը կազմել է 40 մլն.դրամ, ապա առաջին կիսամյակի ավարտին այն կազմեց 267 մլն.դրամ:

ԱրմԻնֆո


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
25.12.2025
RUB4.890.05
USD381.510.05
EUR450.030.06
GBP515.610.07
CAD279.040.03
JPY24.460.00
CNY54.460.08
CHF484.830.07