Ուրբաթ, 16 Հուլիսի 2010 11:20

ՙՓՄՁ Ներդրումներ՚ ՈՒՎԿ-ն 2010 թվականի առաջին կւսամյակում տրամադրել է 109 մլն.դրամի վարկեր


ԱրմԻնֆո. ՙՓՄՁ Ներդրումներ՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վարկեր է տրամադրել ընդամենը 3 հաճախորդի, որի արդյունքում ընկերության վարկային պորտֆելը կազմել է 109 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՙՓոքր և միջին ձեռներեցության աջակցման ազգային կենտրոն՚ Հիմնադրամի (SMEDNC) մամուլի ծառայությունից:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, ՙՓՄՁ Ներդրումներ՚ ՈՒՎԿ ակտիվները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է մոտ 2 մլրդ.դրամ (4.9 մլն.դոլար), որտեղ վարկային ներդրումների ծավալները կազմել են 37% կամ 730 մլն.դրամ (1.8 մլն.դոլար), ընկերության ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 1.2 մլրդ.դրամ (3 մլն.դոլար): Առաջին կիսամյակի տվյալներով ընկերությունն ապահովել է 25 մլն դրամ (61.7 հազ.դոլար) մաքուր շահույթ: Ընկերության հիմնադիրն է հանդիսանում ՙՓոքր և միջին ձեռներեցության աջակցման ազգային կենտրոն՚ Հիմնադրամը: