Ուրբաթ, 16 Հուլիսի 2010 18:54
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 13.6 մլրդ. դրամի դրամային վարկեր և 34.3 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (հուլիսի 5-11ը) տրամադրվել է 13.6 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 34.3 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (հուլիսի 13-16-ը) բանկերի կողմից գնվել է 77.319 մլն.դոլար` 364.49 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 78.251 մլն.դոլար` 366.1 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 17.935 մլն. դոլար` 364.08 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` հուլիսի 15-ին` 6.850 մլն.դոլար): Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հուլիսի 13-16-ը բանկերի կողմից իրականացվել է 400 հազ.դոլարի առք և վաճառք, 363.59 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: