Շաբաթ, 17 Հուլիսի 2010 14:49

Հարավային Կովկասի երկրների նոր ուղեծրերը


express.am Ինչպես հայտին է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական հարվածն ընկավ 2009 թվականի վրա, որն սկսվեց ԱՄՆ հիպոթեկային շուկայից, այնուհետ տարածվելով ամբողջ աշխարհի վրա: Որոշ գնահատականներով, այս ճգնաժամն ամենախորն էր, 30-ական թվականի Մեծ Դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Ճգնաժամը հարվածեց բոլոր երկրներին, առանց բացառության, և այդ աննախադեպ ճգնաժամին պատրաստ չէին ոչ այդ երկրների կառավարությունները, ոչ էլ մասնավոր հատվածները: Հարավային Կովկասի երկրները բացառություն չկազմեցին: Ի՞նչ ձևով այդ ճգնաժամն ազդեց Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վրա: Բնական է, որ յուրովի:

Ինչպես հայտնի է, Հայաստանը, ցավոք, դարձավ համաշխարհային ճգնաժամից ամենաշատ տուժած երկրներից մեկը: Հայաստանի ՀՆԱ անկումը 2009 թվականի արդյունքներով դրամային արտահայտությամբ կազմեց 14.4%: Ինքնին հասկանալի է, որ դա հսկայական թիվ է: Սակայն սա ամենը չէ: Եթե հաշվի առնենք դրամի տարեկան միջին փոխարժեքի մոտ 19% թուլացումը, ապա դոլարային արտահայտությամբ ՀՆԱ անկումը կազմեց 30%: Իսկ սա արդեն աննախադեպ թիվ է: Ըստ էության, տեղի է ունեցել տնտեսության ուժգին փլուզում` 2008 թվականի 12 մլրդ.դոլարից մինչև 2009 թվականի 8.7 մլրդ.դոլար: Այս ցուցանիշով Հայաստանն իր ետևում բավականին հեռու է թողեց Հարավային Կովկասի երկրներին, սահմանելով ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային մասշտաբի ոչ այնքան հաճելի ռեկորդ: Ինչպես հայտնի է, Հայաստանի ՀՆԱ անկման կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ընկավ շինարարության վրա, որը 2008 թվականի համեմատ կազմեց մինուս 36.4%: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալները կրճատվեցին 7.8%, համախառն գյուղատնտեսական արտադրանքը պահպանվեց համարյա նախկին մակարդակի վրա (մի փոքր` 0.1% իջավ): Ճգնաժամին նպաստեց նաև մետաղների համաշխարհային գների անկումը, սակայն, հիմնականում, անկման 80%-ը պայմանավորված էր հատկապես շինարարության ծավալների կրճատումով:

Հարավային Կովկասի մյուս երկրներում իրավիճակը հետևյալն էր: Վրաստանի ՀՆԱ 2009 թվականին կրճատվեց 3.9%, 2008 թվականի ցուցանիշների համեմատ, երբ տարեկան աճը կազմել էր 2.3%: Նոմինալ արտահայտությամբ Վրաստանի ՀՆԱ կազմեց 10.7 մլրդ.դոլար, նախորդ տարվա 12.8 մլրդ.դոլարի փոխարեն: Ճգնաժամից Վրաստանի համեմատաբար անկորուստ դուրս գալն առաջին հերթին կապված էր օգոստոսյան պատերազմից հետո իրականացված աննախադեպ միջազգային օգնության հետ: Մի կողմից, Վրաստանի տնտեսությունը պատերազմից տուժեց, սակայն ինչքան էլ դա պարադոքսալ չթվա, վրացական բազմաթիվ փորձագետների կարծիքով, հատկապես պատերազմը Վրաստանին փրկեց ճգնաժամից: Նրանք նկատի ունեն դոնոր երկրներից Վրաստանին տրամադրված հսկայական` 4.5 մլրդ.դոլարի օգնությունը, Ռուսաստանի ռազմական կոնֆլիկտի հետևանքները հաղթահարելու նամար: Ի դեպ, այդ գումարի 2 մլրդ.դոլարը հանդիսանում է դրամաշնորհ, որի կեսը հատկացվել է ԱՄՆ կողմից: Ընդ որում, փողերը վրաստանի տնտեսություն են հոսում սկսած 2008 թվականի վերջից և կհոսեն մինչև 2010 թվականը: Նման ռեսուրսներ ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանը, չունեն: Սրանով է Վրաստանում տիրող իրավիճակը տարբերվում է ոչ միայն հարևաններից, այլ նաև բոլոր մյուս երկրներներից: Ի դեպ, ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալները Վրաստանի տնտեսության մեջ 2009 թվականին ընկան 50%-ով, հասնելով 759.1 մլն.դոլարի: Հետևաբար, ամենակարևորոգույն խնդիրներից մեկը կառավարությունը համարում է ներդրողների վստահության, ինչպես նաև, ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալների վերականգնումը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի ՀՆԱ ճգնաժամի տնթացքում ոչ միայն չկրճատվեց, այլ աճեց 9.3%: Բացարձակ թվերով Ադրբեջանի ՀՆԱ հասավ 43.5 մլրդ.դոլարի: Սակայն դրա հետ մեկտեղ հարկավոր է նշել, որ նավթային ՀՆԱ աճի տեմպերը հիմնականում իջան` 2008 թվականի 16%-ից մինչև 2009 թվականի 3%: Իսկ Ադրբեջանի ոչ նավթային հատվածի բաժինը կազմում է երկրի ՀՆԱ 45%-ը:

Այսպիսով, եթե 2008 թվականին Հայաստանի ու Վրաստանի ՀՆԱ-ները համարյա հավասար էին և կազմում էին մոտ 12 մլրդ.դոլար, ապա 2009 թվականի արդյունքներով Վրաստանի բացարձակ ՀՆԱ գերազանցեց Հայաստանի ՀՆԱ մոտ 2 մլրդ.դոլարով: Իսկ Ադրբեջանն էլ ավելի մեծացրեց իր երկու հարևանների նկատմամբ ունեցած առանց այն էլ մեծ կտրվածությունը, ինչը պայմանավորված է վերջին 5 տարիներին նավթային հատվածի գների աննախադեպ աճով: Եթե 2008 թվականին Ադրբեջանի տնտեսությունը կազմում էր Հարավային Կովկասի տնտեսության մոտ 60%-ը, ապա 2009 թվականին այս ցուցանիշը դարձավ 70%: Հարկ է նշել, որ Ադրբեջանը վերջին տարիներին թափով զարգացնում էր նավթի հանումը և հատկապես 2009 թվականին, Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ նավթահանման ծավալներն անցան 50 մլն.տոննայից, ինչը 14% գերազանցեց 2008 թվականի ցուցանիշը: Հանվել է նաև 23.6 մլրդ.խոր.մետր գազ, ինչը 300 մլրդ.խոր.մետրով ավել է 2008 թվականի ցուցանիշից:

Ճգնաժամը կտրուկ փոխեց Հարավային Կովկասի երկրների բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ վիճակագրությունը նույնպես: Եթե 2008 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ չափերով Հարավային Կովկասի երկրներն ընթանում էին համարյա թե նույն հունով (Հայաստան` 3685 դոլար, Ադրբեջան` 4300 դոլար, Վրաստան` 2920 դոլար), ապա 2009 թվականից հետո Հայաստանի և Վրաստանի նկատմամբ Ադրբեջանի տարբերությունը կտրուկ աճեց: 2009 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ դրամային արտահայտությամբ իջավ 15.5%, իսկ դոլարային արտահայտությամբ` 37% (դրամի արժեզրկման հետևանքով), կազմելով 2686 դոլար: Վրաստանի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ դոլարային արտահայտությամբ կրճատվեց 16%, կազմելով 2450 դոլար: Ադրբեջանում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ աճեց, հասնելով 4874 դոլարի: Այսպիսով, Հայաստանին դժվարությամբ հաջողվեց բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ գծով պահպանել երկրորդ տեղը, մի փոքր առաջ անցնելով Վրաստանից: Սակայն, երկու երկրներն էլ շատ ու շատ առաջ են թողել Ադրբեջանին: Իրավիճակը 5 տարիների դինամիկայում պատկերացնելու համար բերենք հետևյալ թվերը:

2005 թվականին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ դոլարային արտահայտությամբ կազմել է` Հայաստանում` 1513, Վրաստանում` 1414, Ադրբեջանում` 1517, այսինքն, երեք երկրներն էլ գնում էին իրար կիպ կպած: Իսկ 2009 թվականին արդեն տիրում էր արմատապես այլ իրավիճակ: Ադրբեջանը Վրաստանից պոկվել է 2 անգամ, իսկ Հայաստանից` 1.8 անգամ: Հետաքրքրաշարժ պատկեր է նկարվում նաև ամսական միջին աշխատավարձի մակարդակով: Հայաստանում 2009 թվականին ամսական միջին աշխատավարձը դրամային արտահայտությամբ, 2008 թվականի համեմատ աճեց 9.8%, իսկ դոլարային արտահայտությամբ նվազեց, կազմելով 280.5 դոլար: Վրաստանում այս ցուցանիշը կազմեց 330 դոլար, իսկ Ադրբեջանում` 370 դոլար: Սակայն, 5 տարի առաջ, 2005 թվականին, ամսական միջին աշխատավարձի գծով Հայաստանը գտնվում էր առաջին տեղում` 145 դոլար, Ադրբեջանը երկրորդ տեղում էր` 125 դոլար, իսկ Վրաստանը` 113 դոլարով երրորդ տեղում: 2009 թվականին, ինչպես տեսնում ենք, պատկերը բոլորովին հակառակն է:

Հայաստանում 2009 թվականը եզրափակվեց 6.5% ինֆլյացիայով, իսկ 2010 թվականի կանխատեսումը կազմում է 7%: Տարեկան ինֆլյացիան անցյալ տարի Վրաստանում կազմել է 3%, իսկ ընթացիկ տարվա համար կանխատեսումը կազմում է 6%: Ադրբեջանում, տարեկան ինֆլյացիան անցյալ տարի իջել է 1.5%, իսկ 2010 թվականի համար կանխատեսումը կազմում է 6%: Մինչ այդ ինֆլյացիան գտնվում էր 3% մակարդակի սահմաներում:

Այսպիսով, Հարավային Կովկասի երեք երկրներն էլ ցածր ինֆլյացիայի գոտուց տեղափոխվել են միջին ինֆլյացիայի գոտի: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2009 թվականին կազմել է 4 մլրդ.դոլար, 2008 թվականի նկատմամբ կրճատվելով 27%: Ընդ որում, արտահանումների ծավալը կրճատվել է 34%, կազմելով 700 մլն.դոլար: Ներմուծումը կրճատվել է 25%, կազմելով 3.3 մլրդ.դոլար: Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 2.6 մլրդ.դոլար: Վրաստանում 2009 թվականի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5.513 մլրդ.դոլար, ինչը 29.3% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Արտահանման ծավալը կազմել է 1.135 մլրդ.դոլար` 24.1% պակաս քան նախորդ տարում, իսկ ներմուծումը կազմել է 4.378 մլրդ.դոլար` 30.6% պակաս քան նախորդ տարում: Այդ նույն ժամանակահատվածում Վրաստանի առևտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է 32.5%, հասնելով 3.243 մլրդ.դոլարի:

Այսպիսով, Հայաստանի ու Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունները գործնականում կրճատվել են միատեսակ` մեկ երրորդով, սակայն Հայաստանի արտահանումն ավելի շատ է կրճատվել:
Ամենադրամատիկ փոփոխությունների է ենթարկվել Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը, այն 2009 թվականին նվազել է 2.6 անգամ` 54 մլրդ.դոլարից մինչև 20.8 մլրդ.դոլար` նավթային շուկաներում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 3.2 անգամ, կազմելով 14.698 մլրդ.դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 14.6%, հասնելով 6.119 մլրդ.դոլարի: Հայաստանի և Վրաստանի հակաճգնաժամային ծրագրերի ֆինանսավորման համար ակտիվորեն ներգրավվել են արտաքին փոխառու միջոցներ, ինչը 2009 թվականին բերեց նրանց արտաքին պարտքերի կտրուկ ավելացման:

Գոյություն ունեն պարտքերի պրոբլեմի սրությունը գնահատելու 2 բազիսային չափանիշներ: Առաջինը, պարտքի համեմատումը ՀՆԱ հետ, և երկրորդ, պարտքի համեմատումը արտահանման ծավալների հետ: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին օպետական պարտքը կազմել է մոտ 3 մլրդ.դոլար (1121.1 մլրդ.դրամ): 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին պետպարտքը բացարձակ մեծությամբ աճել է 88%, հասնելով ՀՆԱ 36%-ին: 2008 թվականին այս նույն ցուցանիշը կազմել է ՀՆԱ 13%: Այսպիսով, 2009 թվականին Հայաստանի արտաքին պարտքը 2008 թվականի համեմատ աճել է ավելի քան 2.5 անգամ, ընդ որում, բավականաչափ աճել է պարտքի ոչ արտոնյալ մասը: Նախատեսվում է, որ 2010 թվականին պարտքի չափերը կհասնեն ՀՆԱ 45%, իսկ այնուհետև կսկսեն իջնել` ՀՆԱ աճի հաշվին:

Համարվում է, որ Հայաստանի ներկայիս արտաքին պարտքի չափերը մակրոտնտեսական ռիսկեր չեն առաջացնում, քանի որ ռիսկերի շեմ է համարվում ՀՆԱ 50%-ը, իսկ պետպարտքի մասին Հայաստանի օրենսդրությամբ այն չի կարող անցնել ՀՆԱ 60%-ը: Վերջիվերջո, միջազգային ֆինանսական կառույցները չեն կասկածում երկրի վճարունակության վրա: Անհանգստություն կարող է միայն առաջացնել արտահանման և պարտքի համեմատության ցուցանիշը: Այս ցուցանիշով վտանգի սահման է հանդիսանում արտահանման նկատմամբ պարտքի գումարի կրկնակի գերազանցումը, իսկ բարձր վտանգ է հանդիսանում` դրա եռակի գերազանցումը:

Ճգնաժամի արդյունքում Հայաստանի պետպարտքը գերազանցեց արտահանման մաքուր ծավալները 4.5 անգամ, այն ժամանակ, երբ դրանից մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր` 1.6 անգամ: Սակայն Հայաստանի պարագայում արտահանման մաքուր ծավալներին հարկավոր է գումարել նաև մասնավոր տրանսֆերտների ծավալները, որոնք, ըստ էությամբ, հանդիսանում են աշխատուժի արտահանումից ստացված եկամուտներ: Հաշվի առնելով այս հանգամանքը կարելի է համարել, որ պետպարտքի և արտահանման ծավալների համեմատության ցուցանիշը նույնպես գտնվում է նորմային սահմաններում: Բացի այդ, արտաքին պարտքի 800 մլն.դոլարը սպասարկվում է մասնավոր հատվածի կողմից, քանի որ կառավարության համաճգնաժամային միջոցառումների մի մասն իրականացվել է վարկերի, մասնավորապես, ռուսական վարկը մասնավոր հատվածում բաշխելու հաշվին: Այսինքն, չնայած նրան, որ այդ միջոցները մտնում են կառավարության պարտավորությունների մեջ, դրանք չպետք է մարվեն բյուջեի հաշվին:

Ադրբեջանում իրավիճակը հետևյալն է` ներգրավված վարկերի ծավալները 2009 թվականին աճել են 14%, ինչի արդյունքւմ արտաքին պարտքը հասել է 3.4 մլրդ.դոլարի: Արտաքին պարտքի և ՀՆԱ հարաբերությունը կազմել է 8%, իսկ մեկ շնչին ընկնող արտաքին պարտքի գումարը կազմել է 380.3 դոլար: Սա Հարավային Կովկասի երկրների մեջ արտաքին պարտքի ամենացածր մակարդակն է: Ընդ որում, 2009 թվականին արտաքին պարտքը կազմել է արտահանումների ընդամենը 23%-ը, այսինքն, արտահանումները հնգապատիկ անգամ գերազանցել են արտաքին պարտքի չափերը: 2008 թվականին այդ հարաբերությւոնը կազմել է 6%, այսինքն` արտահանումները գերազանցել են արտաքին պարտքի չափերը մոտ 17 անգամ:

Ադրբեջանի ռազմավարական արտարժույթային ակտիվները հասել են 22 մլրդ.դոլարի, ինչը վեց անգամ գերազանցում է երկրի արտաքին պարտքը և ծածկում է ոչ նավթային ապրանքների ու ծառայությունների քառասուն-ամսյա ներմուծումները: Մյուս կողմից, Ադրբեջանի վարկերը չեն հանդիսանում արտոնյալ: Սկսած 2008 թվականից միջազգային ֆինանսական կառույցները Ադրբեջանին, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ բարձր ցուցանիշներ ունենալու հետևանքով, արտոնյալ վարկեր չեն տրամադրում: Մարման գագաթնակետն ընկնում է 2014 թվականի վրա, երբ կանխատեսվում է նավթահանման ծավալների անկում: Արտաքին պարտքի հետ կապված ամենավատ իրավիճակը տիրում է Վրաստանում: Ըստ Վրաստանի Ազգային Բանկի տվյալների, 2009 թվականին երկրի ընդհանուր արտաքին պարտքն աճել է 18.2%, հասնելով 8.631 մլրդ.դոլարի, ինչը կազմել է երկրի ՀՆԱ 80.3%: Ընդ որում, պետպարտքը գերազանցում է արտահանումն ավելի քան 7 անգամ, ինչն առավելագույնս բարձր ցուցանիշ է: Վրացական որոշ փորձագետների կարծիքով, նման իրավիճակը կարող է տանել նրան, որ 2013 թվականին Վրաստանը կարող է հայտնվել պետական դեֆոլտի վտանգի առջև: Յուրաքանչյուր վրացու վրա արդեն ընկնում է ավելի քան 2000 դոլարի պարտք: Սակայն, Վրաստանի կառավարությանը դա չի հուզում և միայն ԱՄՀ-ից Վրաստանն այս տարի նախատեսում է ստանալ ևս 400 մլն.դոլար:

Կարելի է ասել, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ֆինանսական հատվածներն էլ ամենաքիչն են տուժել ճգնաժամից: Հայաստանի բանկային համակարգն աշխատում էր համարյա թե սովորական ռեժիմով: Ընդհանուր ակտիվներն աճեցին 30%, կազմելով 1.35 տրլն.դրամ, իսկ վարկային ներդրումները` 20%: Բանկերը զգուշությամբ սկսեցին աշխատել ֆիզիկական անձանց հետ, որոնց վարկրը նվազեցին 11%: Սպառողական վարկերի ծավալները նվազեցին 20%: Ընդհանուր առմամբ, բանկային համակարգը տարին եզրափակեց շահույթով, որը, սակայն, 45% պակաս էր 2008 թվականի ցուցանիշից, ինչը կապված էր նաև անցյալ տարվա մարտին տեղի ունեցած ՀՀ դրամի դեվալվացիայի հետ: Հայաստանում վարկային ներդրումների հարաբերությունը ՀՆԱ-ին ավելացավ 25%, սակայն դա հիմնականում տեղի ունեցավ ՀՆԱ կրճատման հաշվին: Բնակչության ռեակցիան ճգնաժամի հանդեպ արտահայտվեց նրանով, որ 2009 թվականին ֆիզիկական անձանց ավանդները Հայաստանում աճեցին ռեկորդային` 45%-ով, այսինքն, մարդիկ սկսեցին ավելի քիչ ծախսել, սակայն դրա հետ մեկտեղ, բանկային համակարգի հանդեպ վստահությունն աճեց: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարում աճը կազմել էր 18%: Բացի այդ, ճգնաժամը կտրուկ փոխեց ավանդնրի արժութային կազմը` արտարժութային ավանդնրի օգտին:

Վրաստանի ֆինանսական համակարգը տնտեսության մյուս ոլորտներից ամենաքիչը տուժեց ճգնաժամից, սակայն բանկային համակարգը տարին եզրափակեց 65.3 մլն.լարի (38.4 մլն.դոլար) ընդհանուր վնասով, նախորդ տարում արձանագրված` 215.7 մլն.լարի մաքուր վնասի համեմատ: Սակայն վրացի բանկիրների բախտը ինչ-որ տեղ գուցե և բերեց` 2008 թվականի օգոստոսյան դեպքերի հետևանքով նրանք ճգնաժամային փուլ թևակոխեցին նախապատրաստված: Այդ իրադարձությունների ընթացքում Վրաստանի բանկային համակարգը չորս օրում կորցրեց իր ավանդների 13%-ը, սակայն Վրաստանի ազգային բանկն ավանդները հանելու նկատմամբ <մորատորիաներ> չկիրառեց, քանի որ դա կարող էր գցել բանկային համակարգի նկատմամբ վստահությունը: Սահմանափակումները կիրառվեցին միայն Ինտերնետ-բանկինգի և Ինտերնետ-կայքերի միջոցով բանկային քարտերով վճարների վրա: Այն ժամանակ Ռեգուլյատորի առջև ծառացել էր երկու խնդիր` խույս տալ բնակչության մեջ խուճապից և ապահովել բանկերի լիարժեք աշխատանքը: Օդային բլոկադայի հետևանքով կանխիկ միջոցները սահմաններով ստիպված փոխադրվում էին ավտոմեքենաներով, որպեսզի յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի կարողանար ետ վերցնել իր ավանդը: Արդյունքում, հնարավոր եղավ խույս տալ խուճապից: Դոնոր երկրների կողմից բանկային հատվածին, ընդհանուր առմամբ, ցուցաբերվեց 853 մլն.դոլարի օգնություն: Սակայն Ռեգուլյատերն ստիպված էր իրականացնել լարիի փոխարժեքի 17% դեվալվացիա: Վրաստանի Ազգային բանկի հիմնական հակաճգնաժամային միջոցառումը հանդիսացավ պահուստավորման նորմատիվի 13%-ից մինչը 5% իջեցումը, իրացվելիության նորմատիվի` 30%-ից մինչև 20% իջեցումը և կապիտալի համարժեքության հաշվարկի սխեմայի փոփոխությունը: Բանկային կոշտ կարգավորումը, մասնավորապես, կապիտալի ծավալների և պարտավորությունների հարաբերությունը, նույնպես նպաստեց, որ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Վրաստանի բանկային համակարգի վրա տեղի ունեցավ սակավ ցավալիորեն:

Պրոբլեմային վարկերի բաժինը համակարգում չանցավ 7%-ից: Այստեղ իրենց դերը խաղացին նաև բանկային համակարգի փոքր չափերը: Վրաստանի բանկային ամբողջ համակարգի բաժինը ՀՆԱ կազմում կազմում է մոտ 40%: Ադրբեջանի Կենտրոնական բանկը ֆինանսական կայունությունն ապահովեց փոխարժեքի կայուն փոխանակումը պահպանելու ճանապարհով: Բացի այդ, ավանդների համար պարտադիր պահուստների նորմատիվները կտրուկ իջեցվեցին` 12%-ից մինչև 0.5%, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 15%-ից մինչև 2%:

Ադրբեջանի Կենտրոնական բանկն իրացվելիությանն աջակցելու տեսքով պրոբլեմային բանկերին տրամադրեց նաև 1.1 մլրդ.դոլար: Եվ վերջապես, ավանդների ապահովագրության առավելագույն գումարն ավելացվեց հինգ անգամ, ինչը նպաստեց բանկային համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը: 2009 թվականին Ադրբեջանի բանկերում բնակչության ավանդներն ավելացան 23%, երկրի տնտեսության վարկավորման ծավալները` 17%: Անկասկած, ճգնաժամը Հարավային Կովկասի երկրների տնտեսությունների համար դարձավ <ճշմարտության պահ>: Ընդհանուր առմամբ, ճգնաժամը բացահայտեց տնտեսությունների լուրջ խոցելիությունը, իսկ դրա հիմքային պատճառը հանդիսացավ ֆինանսական և իրական հատվածների միջև առկա գլոբալ անհամաչափությունը, ինչպես նաև ֆինանսական հատվածի և միջազգային առևտրի միջև առկա դիսպրոպորցիան և դիվերսիֆիկացիոն ցածր մակարդակները:

Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հիմնականում արտահայտվեց ներդրումային հոսքերի կրճատման, տրանսֆերտների կրճատման, ինչպես նաև արտահանումների ծավալների կտրուկ կրճատման տեսքով, ինչը պայմանավորված էր հանքարդյունաբերական որոշ ապրանքների համաշխարհային գների իջեցումով: Այն, որ Հայաստանի տնտեսությունը երկակի թվերով արտահայտված երկարատև աճից հետո վերածվեց երկակի թվերով արտահայտված անկման, խոսում է այն մասին, որ աճի աղբյուրները կայուն չէին, ինչի մասին որ զգուշացնում էին շատ տնտեսագետներ: Ակնհայտ է, որ ճգնաժամը գտնվում է ոչ թե Հայաստանից դուրս, այլ Հայասատնի ներսում և կապված է երկրում ստեղծված տնտեսության տրանսֆերտային մոդելի հետ: Հայաստանի մինչճգնաժամային տնմտեսական հաջողությունները բացատրվում էին ոչ թե արդյունավետ շուկայական մեխանիզմներով, այլ տնտեսությունը Ռուսաստանի տրանսֆերտային գումարներով լցոնելով: Սակայն, քանի որ Ռուսաստանը հայտնվեց ճգնաժամից ամենաշատ տուժած երկրների շարքում, ապա ճգնաժամև էլ շղթայաձև տարածվեց նաև Հայաստանի վրա: Այս իմաստով, վերջին տասնամյակը Հայաստանի համար կարելի է անվանել կորցրած հնարավորությունների տասնամյակ, քանի որ երկիրը մրցունակ, դիվերսիֆիկացված, ինովացիոն տնտեսություն ստեղծելու համար չկարողացավ անգամ օգտագործել տրանսֆերտային այդ բարենպաստ կոնյունկտուրան: Ամեն ինչ մնաց դեկլարացիաների մակարդակի վրա: Հակառակը, փոխարենը մենք ստացանք տնտեսության անարդյունավետ օլիգարխիկ մի կառուցվածք, որը լիակատար օրգանիկ ձևով լրացվում է <զարգացած գաստարբայտերության> համակարգով:

Ցավոք, այս տանդմը դեռևս չի անհետացել, ինչը նշանակում է, որ Հայաստանի աճի համար դրա հետ կապված անկայուն այդ ռիսկերը դեռևս պահպանվւմ են: Մասնավորապես, ներկայումս դիտվող տնտեսական աճը կապված է մետաղների գների կոնյունկտուրայի բարձրացման, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների աճի հետ, այսինքն, կրկին ունենք աճի ցածր որակ: Հայաստանի տնտեսության հեռանկարները շատ բանով կախված են նրանից, թե ինչքանով հաջողված կլինեն ավտոմոնոպոլային և հակակոռուպցիոն պայքարը, ինչքանով կհաջողվի բարելավել ներդրումային մթնոլորտը փոքր և միջին բիզնեսի համար իրական հատվածում, ինչքանով կահաջողվի դուրս գալ տրանսֆերտային կախվածությունից, ինչքանով հաջողված կլինի Հայաստանի համեմատական առավելությունների հիման վրա ներմուծումների փոխարինումն ու արտահանումային հզորությունների ստեղծումը, տնտեսության տարբեր, առաջին հերթին ինովացիոն, ոլորտներում: Առանց պետության խթանիչ դերի, առանց կոնկրետ ազգային ծրագրերի մշակման (այն ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի համեմատական առավելություններ) այս խնդիրները չեն կարող լուծվել:

Ադրբեջանի համար հիմնական պրոբլեմը հանդիսանում է տնտեսության դիվերսիֆիկացիոն բավականին ցածր մակարդակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթի արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կդադարի ծառայել որպես աճի հիմնական աղբյուր (ըստ ԱՄՀ կանխատեսումների նավթային ՀՆԱ 2010թ. կաճը ընդամենը 1.3%), ապա Ադրբեջանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարները հիմնականում կախված կլինեն նրանից, թե նավթային արտահանումը, որի բաժինն այսօր կազմում է ընդհանուր արտահանումների ընդամենը 5%, կարո՞ղ է արդյոք դառնալ երկրի տնտեսության աճի հիմնական գործոն: 2010 թվականին սպասվում է նավթային ՀՆԱ 4% աճ: Լուրջ պրոբլեմ է հանդիսանում նաև երկրում տիրող տոտալ կոռուպցիան:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա միջազգային ֆինանսական օգնությունը նախատեսված էր մինչև 2010 թվականը և եթե կառավարությունը լուրջ սխալներ չկատարի, տնտեսության մեջ ցնցումներ տեղի չեն ունենա: Այստեղ գլխավոր պրոբլեմը կայանում է այդ ռեսուրսները Վրաստանի իրական հատվածին արդյունավետորեն ուղղելու մեջ: Վրաստանը մինչ այդ էլ արտասահմանից ստանում էր բավականաչափ միջոցներ, որոնք, սակայն, շատ քիչ նպաստեցի տնտեսության իրական հատվածի զարգացմանը: Վրացական պարադոքսը կայանում է նրանում, որ չնայած կառուցվածքային և դեմոկրատական ռեֆորմների արդյունավետ իրականացմանը, այնուամենայնիվ, այդ ամենը շատ քիչ ազդեցություն ունեցավ բնակչության կենսամակարդակի և երկրի տնտեսական զարգացման վրա: Իհարկե, Վրաստանի համար լուրջ հարված էր ռուսաստանյան շուկայի կորուստը, սակայն երկիրն արդեն դժվարությամբ ադապտացվել է դրան, և ալտերնատիվ շուկաներ է գտնում` թե արևմուտքում, և թե արևելքում: Ինչ վերաբերում է հսկայական արտաքին պարտքին, ապա, ամենայն հավանականությամբ, դրա զգալի մասը դուրս կգրվի:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ 2009 թվականը առանցքային էր Հարավային Կովկասի երկրների համար: Եթե մինչև 2009 թվականը տնտեսությունները գնում էին համարյան թե հավասար հունով, ապա ճգնաժամը նրանց շպրտեց տարբեր ուղեծրեր: Իհարկե, այդ գործընթացի մեջ էական լումա ներդրեց նաև Ադրբեջանի նավթային <բումը>, որի շնորհիվ Ադրբեջանը ճգնաժամից դուրս եկավ ամենափոքր կորուստներով: Իսկ Հայաստանը դուրս եկավ` ամենամեծ կորուստներով:

Էդուարդ Նաղդալյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվենՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն
Բուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջԲուլղարիան եվրոյի է անցել 2026 թվականի հունվարի 1-ին, սակայն լևը շրջանառության մեջ կմնա մինչև հունվարի վերջ
Շահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարՇահառուների 57%-ն օգտվել է հետվճարի համակարգից. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրաՀՀ ԿԲ. ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա
Հայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանը ևս մեկ տարով երկարաձգում է ներմուծվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  ՊապոյանԱդրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան
Քաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրությանՔաղաքագետ․ Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը՝ հանուն նոր քաղաքական գրավիտացիոն կենտրոններին լոյալության ցուցադրության
Թուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանելԹուրքիան օդային ճանապարհորդությունների նոր ռեկորդ է սահմանել
Իրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցերԻրանի փոխարտգործնախարարը Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Ո՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում էՈ՞վ է մեղավոր․ ՀԷՑ-ի ներկա և նախկին ղեկավարության միջև հեռավար բանավեճը շարունակվում է
AMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալներըAMX-ը ամփոփել է 2025 թվականի դեկտեմբեր ամսվա շուկայական տվյալները
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճումԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական մրցակցություն է աճում
Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։Nestlé Russia-ն հետ է կանչում մանկական սննդի սահմանափակ քանակություն։
Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել Telegram-ը Ռուսաստանում 500 միլիոն դոլարի պարտատոմսերի սառեցման զոհ է դարձել
Պղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականինՊղնձի գները կշարունակեն աճել 2026 թվականին
Թրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիրԹրամփը մշակում է Վենեսուելայի նավթը վերահսկելու լայնածավալ ծրագիր
Վերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականինՎերլուծաբանները կանխատեսում են Չինաստանի ֆոնդային շուկայի աճի միտում 2026 թվականին
RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։RBC. Ջիմ Ռոջերսը վաճառեց իր բոլոր ամերիկյան բաժնետոմսերը և ներդրում կատարեց Ուզբեկստանում։
2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն2025 թվականին Հայաստան է այցելել 216 հազարով պակաս ռուսաստանցի կամ ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41 տոկոսը՝ նախկին 52-53 տոկոսի փոխարեն
Մինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլարՄինչև 2030 թվականը զբոսաշրջության զարգացման համար Հայաստանը կծախսի մոտ 169 մլն դոլար
Ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. էկոնոմիկայի նախարար
Հայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետովՀայաստանում «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
Գեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքըԳեւորգ Պապոյան․ Պետությունը 636 քաղաքացու կվերադարձնի 2025 թվին էլեկտրամոբիլի ներմուծման համար վճարված մաքսատուրքը
Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է Փաստաթուղթ այն մասին, թե ՀՀ-ն այսուհետեւ ուր է շարժվելու. կառավարությունը հաստատել է "Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը"
2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր2025 թվականին Հայաստանը մոտ 5 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան նախատեսել էր
Կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԿենսաթոշակառուների եւ նպաստառուների համար հետվճարի գումարը 20 տոկոսից կարող է հասնել 22 տոկոսի. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակովՀունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը կկնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.01.2026
RUB4.810.07
USD381.21-0.18
EUR443.92-1.51
GBP511.13-1.73
CAD274.84-0.11
JPY24.18-0.16
CNY54.60-0.02
CHF479.63-1.96