Երկուշաբթի, 19 Հուլիսի 2010 13:39
Պետգանձարանը շարունակում է իջեցնել թանկարժեք մետաղների գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հուլիսի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14115.68 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջեցնելով 0.
0.04%, արծաթի գինը` 212.88 դրամ (անկումը կազմել է 1.3%), պլատինի գինը` 17838.38 դրամ (անկումը կազմել է 0.04%), պալադիումի գինը` 5400.28 դրամ (աճը կազմել է 4.3%):
Հիշենք, որ անցյալ շաբաթ (հուլիսի 12-18), նախորդ շաբաթվա համեմատ (հուլիսի 5-11) ոսկու բացթողնման գինը իջել է 3.5%, որշաթի գինը`4.6%, պլատինի գինը`1.9% և պալադիումի գինը`3.3%:
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 3.2%, պալադիումի գինը` 4.8%, արծաթի գինը իջել է 1.4%, պլատինի գինը` 4.4%: