Երեքշաբթի, 20 Հուլիսի 2010 15:32

ՙԻՆԳՈ Արմենիան՚ Կոնվերս Բանկի քարտապաններին առաջարկում է անժամկետ զեղչեր


ԱրմԻնֆո. ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը հայտարարել է Կոնվերս Բանկի քարտապաններին մինչև 10% ոչսեզոնային անժամկետ զեղչեր տրամադրելու մասին:

Զեղչերը տարածվում են ապահովագրական ծառայությունների բոլոր տեսակների վրա և նախատեսված են նրանց համար, ովքեր ունեն բանկի կողմից թողարկված` ArCA, VISA Electron, VISA Classic, Visa Gold, Visa Platinum, Cirrus/Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտեր:

Ինչպես տեղեկացրել է ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունը, ակցիան հանդիսանում է ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության և ՙԿոնվերս Բանկի՚ գործընկերային համագործակցության արդյունքը, որն ուղղված է բանկի և ապահովագրական ընկերության հաճախորդների համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու սպասարկման ոլորտի բարձրացմանը: