Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2010 10:55

ԲՏԱ Բանկը ներդրել է BTA On-Line Ինտերնետ-բանկինգի ծառայությունը


ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկը ներդրել է BTA On-Line Ինտերնետ-բանկինգի ծառայությունը: Նոր ծառայությունը ԲՏԱ Բանկի հաճախորդներին թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից և ցանկացած պահի Ինտերնետի օգնությամբ անվտանգ կառավարել իրենց բանկային հաշիվները, դուրս չգալով տանից կամ գրասենյակից:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ԲՏԱ Բանկի մամուլի ծառայությունից, BTA On-Line Ինտերնետ-բանկինգի միջոցով հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող բազմաթիվ ծառայություններից, կատարել փոխանցումներ, փոխանակել անկանխիկ տարադրամը, համալրել քարտային հաշիվները, բանկին ուղարկել հաղորդագրություններ: BTA On-Line համակարգում օգտագործվել են ինֆորմացիայի պաշտպանման ամենաժամանակակից տեխնոլոգիաներ: Հաշիվների կառավարման և ստորագրությունների ճանաչման համար օգտագործվում են Digipass GO3 ընկերության VASCO Data Security պաշտպանության սարքերը: