Հինգշաբթի, 22 Հուլիսի 2010 14:09
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ միացել է Migom համակարգին
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ միացել է դրամական ակնթարթային փոխանցումների Migom միջազգային համակարգին, տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից:
Migom համակարգը ակնթարթային դրամական փոխանցումներ է իրականացնում ԱՊՀ երկրների, ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրների միջև: Փոխանցումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով, ինչպես նաև ռուսական ռուբլիով: ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը՚ միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում ՙԲիստրայա Պոչտա՚, Leader, Contact և MoneyGram համակարգերի միջոցով:
Համաձայն ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի՚ 2012 թվականի զարգացման ռազմավարության, բանկը նախատեսում է մասնավոր տրանսֆերտների ծավալներն ավելացնել 65%, հասցնելով 40.4 մլրդ.դրամի, որտեղ 22.6 մլրդ.դրամ, կազմում են մասնավոր անձանց` Հայաստանից դեպի արտասահման կատարվող տրանսֆերտները, իսկ մնացած 17.8 մլրդ.դրամը`դեպի հանրապետություն եկող տրանսֆերտները: Ի դեպ, 2010 թվականի ավարտին մասնավոր տրանսֆերտների շրջանառությունը բանկում սպասվում է 35.1 մլրդ.դրամի սահմաններում, որտեղ, դեպի Հայաստան փախանցումները կկազմեն 15.4 մլրդ.դրամ, իսկ Հայաստանից դուրս փոխանցումները`19.7 մլրդ.դրամ: