Հինգշաբթի, 22 Հուլիսի 2010 18:44
Հայաստանի բանկերը ձեռնամուխ են եղել ակտիվ վարկավորմանը
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերը ցուցադրում են ակտիվ վարկավորման միտումներ, ինչը կազդի տոկոսադրույքների վրա: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո գրծակալության թղթակցի հարցին, հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ և գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նա նշել է, որ արտարժութային ավանդների ու վարկերի տոկոսադրույքերը շարունակում են աստիճանաբար նվազել: ՙՍակայն նկատվում է նաև դրամով արտահայտված պրոդուկտների տոկոսադրույքների նվազում, քանի որ վերջին երեք ամիսներին դրամային իրացվելիության մակարդակը մնում է բավականին բարձր՚,-ընդգծել է Ա.Հանեսյանը: Միաժամանակ, համաշխարհային շուկաներում տեղի ունեցող վերջին իրադարձությունները վկայում են այլ մասին, որ արտարժութային ռեսուրսների տոկոսադրույքները պետք է բարձրանան, իսկ դրամային տոկոսադրույքները, ելնելով Հայաստանի տնտեսության և ազգային տարադրամի փոխարժեքի վերականգնումից, պետք է որ իջնեն, նկատել է նա: ՙՀամաշխարհային տենդենցները միջազգային ֆինանսական շուկաներում ցուցադրում են միջբանկային գրավիչ վարկերի տոկոսադրույքների բարձրացում, իսկ Libor դրույքի հետ կապված կանխատեսումները բավականին զգույշ են՚,-նշել է Ա.Հանեսյանը:
Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի սպառողական շուկայում 2010 թվականի մայիսին գրանցվել է 1% ինֆլյացիա, իսկ հունվար-մայիս ամիսներին`5.3%: Հ ԿԲ տվյալներով, 2010 թվականի մարտի վերջի դրությամբ դրամային իրավաբանակն անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները տատանվում են 14.3%-15.2% սահմաններում, իսկ իրավաբանական անձանց դոլարային վարկերով`13.1%-13.6% սահմաններում, կախված մարման ժամկետներից: Ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքները տատանվում են 18.6%-22.32% սահմաններում, իսկ ֆիզիկական անձանց դոլարային վարկերով`17.8%-19% սահմաններում (հիթոքեկի համար`15.2%), կախված մարման ժամկետներից: