Ուրբաթ, 23 Հուլիսի 2010 10:55
Ամերիաբանկը սեպտեմբերին Սփյուռքի համար կգործարկի նոր նախագիծ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը սեպտեմբերին մտադիր է ծառայությունների գծով գործարկել նոր ծրագիր, որը մշակված կլինի հայկական Սփյուռքի համար, նրան Հայաստանի ֆինանսաբանկային հատվածին ակտիվորեն ներգրավելու նպատակով: Այս մասին այսօր հայտարարել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ և գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Նրա խոսքերով, նշված ծրագրի շրջանակներում, մեկ տարում նախատեսվում է տարբեր միջոցառումներ իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, մասնավորապես, հայկական խոշոր համայնքներում:
Դրանից բացի, ինչպես տեղեկացրել է Ա.Հանեսյանը, ընթացիկ տարում Ամերիաբանկը մտադիր է ձեռնամուխ լինել չիպային պլաստիկ քարտերի թողարկմանը, մետաղական հաշիվների բացմանը և հեռախոսային բանկինգի գործարկմանը: ՙՄենք մշտապես աշխատում ենք ապահովել ագրեսիվ աճ և ներդնել նոր օրիգինալ ծառայություններ, որոնք կխթանեն Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների գործունեության զարգացումը՚,-ընդգծել է Ա.Հանեսյանը, ավելացնելով, որ բանկը հաջողությամբ է իրականացնում ինտերնետ-բանկինգի ծառայությունը: