Ուրբաթ, 23 Հուլիսի 2010 14:52
Ազգային հիպոթեկային ընկերության վարկերի վերաֆինանսավորման պորտֆելը երկրորդ եռամսյակում աճել է մոտ 60 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙԱզգային հիպոթեկային ընկերության՚ վարկերի վերաֆինանսավորման պորտֆելն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ցուցադրել է կրկնակի աճ, իսկ միայն երկրորդ եռամսյակում աճը կազմել է 59%, հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 6.2 մլրդ.դրամի: Ընդհանուր առմամբ, հուլիսի 1-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 788 վարկ, այդ թվում հուլիսին` 795 մլն.դրամի 93 վարկ:
ՙԱզգային հիպոթեկային ընկերության՚ տվյալներով, ընկերության վերաֆինանսավորման պորտֆելը տարեսկզբից աճել է հավասարաչափ և միայն համեմատաբար մեծ աճ է գրանցվել փետրվարին: Մասնավորապես, եթե 2010 թվականի հունվարի սկզբին ընկերության պորտֆելը կազմել է 2.7 մլրդ.դրամ, իսկ փետրվարին`3.1 մլրդ.դրամ, ապա մարտին հասել է 4 մլրդ.դրամի: Ապրիլին ընկերության պորտֆելը կազմել է 4.7 մլրդ.դրամ, իսկ մայիսին աճել է, հասնելով 5.4 մլրդ.դրամի: