Երկուշաբթի, 26 Հուլիսի 2010 16:43
Թանկարժեք մետաղների գները Հայաստանում նորից իջնում են
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի հուլիսի 26-օգոստոսի 2-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14008.46 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջնելով 0.8%, արծաթի գինը` 210.27 դրամ (անկումը կազմել է 1.2%), պալադիումի գինը` 5308.12 դրամ (անկումը կազմել է 1.7%), իսկ պլատինի գինը բարձփրացել է 0.2% կազմելով 17880.57 դրամ:
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 2.4%, արծաթի գինը` 2.6%, պլատինի գինը` 4.2% և պալադիումի գինը` 3%