Երեքշաբթի, 27 Հուլիսի 2010 13:27

Գայթակղությունն անխուսափելի է, սխալներն ու ռիսկերը նույնպես, բայց ռեֆորմը, այնուամենայնիվ, հարկավր է


ԱրմԻնֆո. Ղազախստանի ֆոնդային բորսայի փոխնախագահ Անդրեյ Ցալյուկի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Ցալյուկ, Ի տարբերություն ԱՊՀ մյուս երկրների, Ղազախստանն ունի կենսաթոշակային բարեփոխումների որոշակի փորձ: Ի՞նչ խորհուրդ կտայիք կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելումտադրություն ունեցող երկրներին: Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել այդ համակարգը բարեփոխելիս:


Ետխորհրդային երկրներին ես խորհուրդ կտայի ուսումնասիրել ոչ այնքան Չիլիի փորձը, որի կենսաթոշակային փորձն իբր Ղազախստանը վերցրել է որպես հիմք (ես դա չեմ ստուգել)` այլ Ղազախստանի փորձը: Որովհետև այդ փորձն իրոք գնահատելի է, և, ամենակարևորը, կան մարդիկ, որոնք ունեն այդ փորձը, որը հատկապես հետաքրքիր դարձավ ճգնաժամից հետո:

Ես միշտ էլ հետաքրքրվել են Ղազախստանի կենսաթոշակային ռեֆորմով: Սկզբունքայինն այստեղ նա է, որ այն պարտադիր է: Ղազախստանյան ավանդատուն ինքն է ընտրում հիմնադրամին, իսկ շուտով հնարավորություն կունենա ընտրել նաև ներդրումային ռազմավարությունը, իսկ պետությունը սոցիալական պարտավորություն է կրում նրա կուտակային գումարների դիմաց: Եվ այստեղ շատ հետաքրքիր բաներ են առաջանում: Առաջինը, պետությունը պետք է հստակ հասկանա, թե դա նրա ինչին է պետք: Ավանդատուների երկարակեցությունն ապահովելու հիմնական նպատակը մեկ այլ նպատակով փոխարինելու գայթակղությունը միշտ էլ առկա է, որը կայանում է յուրօրինակ (ոչ փոքր) ստաբիլիզացիոն հիմնադրամի ստեղծման մեջ և որի միջոցներից պետությունն ինչ-որ չափով կարող է օգտվել: Սակայն, ոչ միշտ է, որ այդ օգտագործումը համընկնում է ավանդատուների շահերին: Եթե այդ օգտագործումը նպաստում է երկրի տնտեսության կայունացմանը (ինչպես դա եղավ Ղազախստանում), դա լավ է նաև ավանդատուների համար: Սակայն հնարավոր են նաև այլ, ոչ այնքան դրական տարբերակներ:

Երկրորդ, հիմնադրամներ ստեղծող մասնավոր կառույցները պետք է հասկանան, որ հիմնադրամն, առաջին հերթին, ստեղծվում է ավանդատուների շահերից ելնելով: Ցավոք, Ղազախստանի փորձը վառ կերպով վկայում է, որ այդ շահերը, որպես կանոն, տարբեր են: Լավագույն դեպքում (և լավագույն ժամանակներում) խոսքը կարող է գնալ հիմնադրամի հիմնադիրների եկամուտների աճն ավանդատուի եկամուտների հաշվին իջեցնելու մասին, իսկ վատագու դեպքում` ավանդատուի ուսերին կնկնեն մայր ընկերության կամ հոլդինգի ռիսկերը: Հետևաբար, ռեգուլյատորը պետք է պատրաստ լինի հակադրվելու Ղազախստանում այդքան մասսայականություն վայելող` ֆինանսական հոլդինգների ստեղծման միտումներին, երբ բանկն անպայման ուզում է ունենալ ապահովագրական, բրոքերային և կենսաթոշակային դուստրեր: Եթե նման հոլդինգների առավելությունները նախատեսվում է օգտագործել կենսաթոշակային համակարգում, ապա պետք է բացառել կենսաթոշակային հիմնադրամների կողմից իրենց հետ փոխկապակցված, և հատկապես մայր կառույցների արժեթղթերի գնումը: Ղազախստանում դա արգելել մինչև օրս չի հաջողվում: Արդյունքում, բանկի կողմից իր պարտատոմսերը միայն իր դուստրերի միջև տեղաբաշխելը դարձել է սովորական երևույթ:

Երրորդ, հարկավոր է հասկանալ, թե որտեղ ներդնել կենսաթոշակային գումարները և ինչպես գնահատել այդ ներդրումների արդյունքները: Հավանաբար, դա է ամենակարևորը: Գոյություն ունի մեծ գայթակղություն` կենսաթոշակային գումարներն օգտագործել ֆոնդային շուկայի զարգացման նպատակով: Ժամանակին ես էլ հանդիսանում էի հատկապես այդ մոտեցման համոզված կողմնակիցը: Ավաղ, ճգնաժամի արդյունքներից ելնելով պետք է խոստովանեմ, որ դա սխալ էր մոտեցում էր: Հնարավոր է, որ այդ գաղափարը, մաքուր տեսքով, լավն է, սակայն այդ նույն մաքուր տեսքով այն գործնականում կիրառելը, ավաղ, առավելապես պրոբլեմատիկ: Ղազախստանի կենսաթոշակային համակարգը ներկայումս ֆոնդային բորսայի շարժիչից դարձել է նրա հիմնական արգելակը: Ճգնաժամի հարվածներն ու կենսաթոշակային կուտակային գումարների նկատմամբ պետության սոցիալական պատասխանատվությունը ստիպեցին շուկայի այս հատվածը կարգավորել այնպես, որ ընթացիկ իրավիճակում դրա զարգացումը, գործնականում, դարձել է անհնար: Հետևաբար, այսօր ես խորհուրդ կտայի կենսաթոշակային գումարները ներդնել ներդրողների ու անկախ փորձագետների կողմից լիակատար կարգավորվող, բացառապես նպատակային, բիզնես-նախագծերում, ապահովելով այդ նախագծերի առավելագույն թափանցիկությունը: Սակայն, ասելն ավելի հեշտ է, քան անելը: Հարկավոր է սկսել շարժվել այդ ուղղությամբ: Դա կարելի է անել արժեթղթերի միջոցով: Սակայն, շուկային, իր աղետներով, փրփուրներով ու էմոցիաներով հանդերձ, այս վիճակում, երևի թե թողնել չի կարելի: Ես հակված եմ համայնվելու, որ կենսաթոշակային ակտիվները կարելի է ներդնել ամենազարգացած ու իրացվելի շուկաներում, ներդնելով դրանցում գոյություն ունեցաղ բոլոր բազմաբնույթ գործիքներում: Սակայն, երբ շուկան զրոյի վրա է, ապա կենսաթոշակային գումարների միջոցով այն դեպի վեր տեղաշարժելը բավականին մեծ ռիսկ է:

Շատ զարմանալի բան տեղի ունեցավ 2008 թվականին: Քանի դեռ գները հենվում էին նավթի ու մետաղների վրա, Ղազախստանում ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն մենք վայր էիք ընթանում: Մեր հինգ բաժնետոմսերը սակարկվում էին Լոնդոնում, իսկ այդ Լոնդոնն էլ էր վայր ընթանում, իսկ մենք վայր էինք ընթանում բոլորից արագ, չնայած որ մեզ զգում էինք շատերից լավ: Ղազախստանում գործում էին հեջ-ֆոնդեր, որոնք ցանկացած ռիսկերի առկայության դեպքում սկզբում սկսում են ամեն ինչ վաճառել, այն ամենը, ինչի մասին սակավ տեղյակ են: Եվ այդ անկման հետ մեկտեղ, սկսեցին հալվել կենսաթոշակային պորտֆելները: Իսկ ռեպո շուկաներում միայն դրանից հետո սկսվեցին պարտատոմսերի դեֆոլտները (իսկ որպես հետևանք, ի դեպ, նաև բաժնետոմսերի շուկայի անկումը), բանկերը, չնայած ոչ մինչև վերջ, ցուցադրեցին իրենց փոխառու պորտֆելների վիճակը: Եվ այդ ժամանակ թոշակառուների մոտ, իրոք, սկսվեցին պրոբլեմները: Դա ղազախստանյան ներդրողի համար չհիմնավորված մի զգացում է, որը դեպի անորոշություն է տանում, և ես դա չեմ մոռանա երկար ժամանակ…

Ինչպե՞ս է այսօր Ղազախստանը լուծում արժեթղթերի շուկայական գների պրոբլեմը:

Մենք հեռանում ենք շուկայից: Նրա էմոցիոնալ և, կարծես թե, ոչ օբյեկտիվ, վիճակներից: Մենք շուկայից հեռանում ենք, քանի որ շուկայական գնահատում հնարավոր է միայն իրացվելի շուկաներում: Իսկ դրա ստեղծելն այն շուկայում, որտեղ պարտատոմսերով շաբաթական 2-3 գործարքը համարվում է լավ արդյունք, իսկ բաժնետոմսերով օրական 30 գործարքը` գերազանց արդյունք, և որտեղ ռեգուլյատորն այդ բաժնետոմսերը համարում է իրացվելի, այդ շուկան` որպես ակտիվ շուկա, մատնված է փլուզման: Եթե դրան էլ ավելացնենք նաև գների մանիպուլյացիայի ուղղությամբ պայքարը…ապա, ընդհանրապես, տխուր արդյունք է ստացվում:

Թոշակառուների բաժնետոմսերը մեզ մոտ արդեն պետք է գնահատվեն հաշվեկշռային արժեքով: Պարտատոմսերի համար մշակվում է մեթոդաբանություն, որի հիմքում ընկած է ինչ-որ միջնաժամկետ եկամտաբերություն, որը կսահմանվի ռեգուլյատորի կողմից սահմանված` էմիտենտի ցուցանիշների քանակով (օրինակ, կա դեֆոլը, ուրեմն` մինուս 50%, կա ինչ-որ լեվերեջ` մինուս կամ պլյուս ինչ-որ թիվ, և այլն): Նորարարությունների էությունը հիմնականում կայանում է սրանում:

Կարելի էր, և պետք էր, ստեղծել ինչ-որ ավելի հաջողված բան, սակայն իրավական ու շուկայական նման դաշտում` չհաջողվեց:

Ղազախստանի կենսաթոշակային համակարգն ի՞նչ դժվարություններ է ապրում:

Ակտիվների ցածր եկամտաբերությունը: Չնայած այն բանին, որ Ղազախստանում ինֆլյացիայի մակարդակն այնքան էլ բանձր չէ, կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերությունը ինֆլյացիայից ցածր է, անգամ դրա պաշտոնական մակարդակից: Ահա վերջին վիճակագրությունը: Հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերությունը վերջին 12 ամիսներին կազմել է 5.47%` 6.80% կուտակված ինֆլյացիայի պայմաններում, 36 ամսում կազմել է 17.96% 37.90% կուտակված ինֆլյացիայի պայմաններում, իսկ 60 ամիսներին կազմել է 44.95%, 62.34% կուտակված ինֆլյացիայի պայմաններում: Շատ կուզենայի մեղքը գցել ճգնաժամի վրա, սակայն ճգնաժամից առաջ էլ այս ցուցանիշները չէին ուրախացնում ավանդատուին: Կենսաթոշակային պորտֆելների արժեթղթերի հսկայական մասն արժեզրկվեց ճգնաժամի հետևանքով` ներդրումների բոլոր գործող լիմիտների պայմաններում: Բարձրագույն ներդրումային որակ ունեցող գործիքների եկամտաբերությունը տրորվեց պահանջարկի կողմից ու շուկայի նեղվածությունից (երբ առնելու բան էլ չկա): Իսկ կառավարիչների դեպի արևմուտք կամ արևելք կատարած հազվադեպ ճամփորդությունները հաջողությամբ չպսակվեցին, համենայնդեպս, մենք այդ հաջողությունները չտեսանք:

Սա, երկու խոսքով արտահայտված, գլխավոր պրոբլեմն է: Սակայն կան նաև այլ պրոբլեմներ, որոնք բերել են դրան: Գոյություն ունի փոխկապակցվածության պրոբլեմը, որի մասին արդեն ասացի, ներդրումներով համաշխարհային շուկա դուրս գալու հետ կապված դժվարություններն ու վտանգները, գոյություն ունի էմիտենտների պրոբլեմը, որոնք չեն ցանկանում տեղաբաշխվել Ղազախստանում, կան կառավարության պրոբլեմները, որոնք անընդհատ փոփոխվելով խոսում են ֆոնդային շուկայի զարգացման մասին, սակայն ոչինչ չձեռնարկելով, գոյություն ունեն ռեգուլյատորի պրոբլեմները (սա նույնպես հաճախ է վերակազմավորվում ու փոփոխվում), որը ոչ այնքան ադեկվատ ձևով է կողմնորոշվում շուկայում: Կան նաև կադրերի պրոբլեմները:

Ահա այս բոլոր պրոբլեմներով էլ փորձ ենք ձեռք բերել, և կարող ենք կիսվել

Հայաստանի իշխանությունները նախքան քաղաքացիներին կենսաթոշակային խնայողություններ կատարել պարտադրելը մտադիր են 2011 թվականից երկրում ներդնել կենսաթոշակային ապահովության կամավոր համակարգը: Կաշխատի՞ արդյոք այն:

Ես չգիտեմ, թե դրան ինչպես կվերաբերվեն Հայաստանում: Ղազախստանում մինչ օրս մարդկանց մեծ մասը գտնում է, որ կենսաթոշակային խնայողություններն իրենց չեն վերադարձնի: Ցավոք, սա փաստ է: Հետևաբար, գոյություն ունեն նաև կամավոր ավանդներ, սակայն դրանց տոկոսադրույքը շատ ցածր է: Ըստ մեր ֆինանսական ռեգուլյատորի տվյալների, հուլիսի 1-ի դրությամբ ղազախստանյան ավանդատուների կենսաթոշակային խնայողությունների գումարը, պարտադիր վճարների գծով, կազմում է 2 014,5 մլրդ.տենգե (մոտ 13,7 մլրդ.դոլար), իսկ կամավոր վճարների գծով` 1 100,0 մլն.տենգե (7,4 մլն.դոլար): Կարծում եմ, որ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:

Ինձ թվում է, որ ես արդեն կարող եմ գնահատել մեր և ձեր քաղաքացիների մենտալիտետների միջև եղած տարբերությունը, և չեմ կարծում, որ այդ տարբերությունը խոսում է Հայաստանի կամավոր համակարգի օգտին: Ընդհանրապես, շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչպես կառուցել այդ համակարգը, որտեղ ներդնել կենսաթոշակային գումարները և ինչպես գնահատել ներդրումների արդյունքները:

Նոր համակարգն օգնե՞ց կրճատել ստվերային աշխատավարձերի մակարդակը

Կենսաթոշակային համակարգի վիճակագրությունը Ղազախստանի իրավասու մարմիններին նոր մտորումների տեղիք տվեց, ինչպես նաև գործունեության նոր դաշտ: Առաջին հերթին, նրանց ուժերն ուղղվեցին կենսաթոշակային վճարներով գոյացած պարտքերի վերացմանը, դա արվեց համեմատաբար արագ: Այժմ Ղազախստանում հազվադեպ հաշվապահ կգտնվի, որը ռիսկի կդիմի` ուշացնելով կենսաթոշակային վճարները, գոնե մի քանի օրով, դա նրա վրա շատ թանկ կնստի: Հետո ստվերային տնտեսության դեմ պայքարի փորձ արվեց: Հասկանալի պատճառներով, նվաճումներն այստեղ արձանագրելը բավականին դժվար է, և ես չէի դատի դրանց մասին: Տնտեսության սպասարկման հատվածը, որը կողմնորոշված է դեպի մանրածախը, ինչպես նաև մանր ու միջին բիզնեսը, դեռևս գերադասում են աշխատել <սև կանխիկով>: Սակայն, այնուամենայնիվ, ես կհամարձակվեի պնդել, որ կենսաթոշակային ռեֆորմի տարիներին Ղազախստանի բնակչության պաշտպանվածությունը բարձրացել է, թեկուզ, խոշոր քաղաքներում:

Ինչքանո՞վ է կարևոր գործընթացի կազմակերպա-տեխնիկական պատրաստությունը

Շատ կարևոր է: Օրինակ, բոլորովին վերջերս Ղազախստանն ավարտեց կրկնակի կենսաթոշակային հաշիվների վերացման հատուկ ծրագրի իրականացումը: Այսինքն, երկրում միևնույն մարդու անունով տարբեր հիմնադրամներում բացվել էին երկու կամ ավելի կենսաթոշակային հաշիվներ, ինչը մեկ կենսաթոշակային հիմնադրամից մյուսը ավանդատուների տեղափոխումը կազմակերպելիս առաջացած բացթողումների հետևանք էր: Ի դեպ, ծրագիրն ուղեկցվեց շուկայում պետական արժեթղթերի վաճառքի որոշակի ակտիվությամբ, ինչը հիմնադրամների միջև իրականացվող փոխադարձ հաշվարկների հետևանք էր:

Հասկանալի պատճառներով, մեծ նշանակություն ունի կենսաթոշակային տվյալների ապահովությունը, ինչը զուտ տեխնիկական, բայց այնքան էլ հեշտ խնդիր չէ, ինչպես շատերն են կարծում են:

Ղազախստանում, հավանաբար, նույնպես գոյություն ուներ բնակչության ներդրումային անգրագիտության պրոբլեմը: Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել այդ ուղղությամբ և տվե՞լ են արդյոք այդ միջոցառումները որևէ արդյունք:

Ղազախստանում գոյություն ունի մի յուրօրինակ Ռեգուլյատոր, որը կոչվում է`Ալմաթի քաղաքի տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի գործունեությունը կարգավորող Ղազախստանի Հանրապետության Գործակալություն: Վերջին մեկուկես տարիներին այդ գործակալությունը Ղազախստանում իրականացնում է բնակչության ներդրումային գրագիտության բարձրացման ծրագիր, որի համար հատկացվում են պետական գումարներ: Այդ ծրագրի առանցքային օղակը դարձավ երկրում խորհրդատվական կենտրոնների ստեղծումը, որտեղ յուքանչյուր քաղաքացի կարող է անվճար ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Անցկացվեց <Բորսա> հանրապետական խաղը, որը լայնորեն լուսաբանվում էր հեռուստատեսությամբ: Լրջորեն օգտագործվում էին ԶԼՄ-ների ռեսուրսները, իրականացվեցին մի քանի կրթական ծրագրեր և հասարակական ակցիաներ: Ազնվորեն ասած, արդյունքնրի մասին դատելը դժվար է: Մի կողմից, մինչև հիմա էլ ճգնաժամը խանգարում է: Այսինքն, շուկայում իրականացվող գործողությունները մարվում են ավելի ուժգին ու բացասական գործոններով, որոնք առաջանում են ճգնաժամի հետևանքով: Մյուս կողմից, մեր շուկայում աճած ներդրողները գնում են դեպի ավելի իրացվելի շուկաներ` ռուսական, բրիտանական, ամերիկյան: Ինտերնետն այդ հնարավորությունը նրանց ընձեռում է: Այո, դատելով բացված հաշիվների քանակից, <ֆիզիկների> ներգրավվածությունը տեղական շուկայում աճեց: Սակայն ղազախստանյան շուկայում իրական ակտիվություն առայժմ չենք նկատում:

Մեզ մոտ կենսաթոշակային խնայողությունները, հիմնականում, կներդրվեն ներքին շուկայում, այդ թվում նաև գանձապետարանային արժեթղթերում, հետևաբար, կենսաթոշակային ակտիվների մի մասը կենտրոնացված կլինի պետության ձեռքում, որը կարող է դրանք կառավարել իր հայեցողությամբ: Իսկ դա էլ կապված է որոշակի ռիսկերի հետ:

Ինչպես արդեն ասացի, ցանկացած կառավարություն, նախքան կենսաթոշակային ռեֆորմ իրականացնելը պետք է ազնվորեն պատասխանի հետևյալ հարցին` <Ո՞ւմ համար է դա արվում>: Ինձ մոտ տպավորություն չի ստեղծվել (և ես դրա իրավունքն ունեմ), որ1998 թվականին Ղազախստանում կենսաթոշակային ռեֆորմը ներդրվեց ավանդատուների համար: Ոչ, վերջին հաշվով, դա իհարկե, այդպես է: Այսինքն, կենսաթոշակները պետք էր ինչ-որ ձևով վճարել, իսկ այդ վճարներով դեֆոլտի ռիսկը գնալով մեծանում ու մեծանում էր: Միաժամանակ, Ղազախստանի պետական պարտքի բուրգը Ռուսաստանում տեղի ունեցած անխուսափելի իրադարձությունների հետևանքով լրջորեն ցնցվում էր, և ներդրողի մոտ հսկայական անհրաժեշտություն և պարտավորություն էր առաջացել` գնել Ղազախստանի ֆինանսերի նախարարության պետական արժեթղթերը: Եվ նման ներդրող էլ, ի դեմս պետական կենսաթոշակային հիմնադրամի, ստեղծվեց: Իսկ դրանից հետո ստեղծվեցին մյուս հիմնադրամները, նաև մասնավոր, որոնք մրցակցում էին պետական հիմնադրամի հետ:

Իմ կարծիքով, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներն առնվազն երկու անգամ եթե Ղազախստանը չփրկեցին դեֆոլտից, ապա, այնուամենայնիվ, էապես թեթևացրին ֆինանսների նախարարության կյանքը, կապված պետպարտքի կառավարման հետ: Ճիշտ է, երբ իրավիճակը նորմալացավ, ամեն ինչ վերադարձվեց: Ես սա նշում եմ մեծ բավականությամբ:

Այսինքն, Դուք ճիշտ եք, կրիտիկական պահին <կենսաթոշակային զամբյուղ> մտնելու գայթակղությունը երբեմն կլինի հսկայական: Եվ ռիսկի աստիճանն այստեղ կորոշվի գոյություն ունեցող նորմատիվային բազայի որակով և մոնետար իշխանությունների այդ բազային հետևելու հնարավորությամբ ու ցանկությամբ:

Վերլուծելով Ղազախստանի փորձն այս ոլորտում, կուզենայի նշել, որ պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար կենսաթոշակային գումարների օգտագործման մեթոդները, 1998 թվականին կիրառվող մեթոդների համեմատ փոփոխվել են: Սակայն դրանց էությունն, այնուամենայնիվ, մնացել է նույնը` մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները հանդիսանում են մինֆինի պետական արժեթղթերի գլխավոր գնորդները: Այն եկամտաբերությունը, որով նրանք գնում են այդ արժեթղթերը, իրական արտահայտությամբ բացասական են և ոչ համարժեք Ղազախստանի տնտեսության մեջ գոյություն ունեցող ռիսկերին:

Երևի շատ բան կախված է ակտիվների կառավարիչների՞ց:

Կենսաթոշակային ակտիվների կառավարիչների ցածր որակավորումը (և ոչ միայն կենսաթոշակային) մինչև օրս Ղազախստանում գոյություն ունեցող պրոբլեմներից է, չնայած որ այստեղ շատ բան է արվել: Կենսաթոշակային ռեֆորմի ներդրումից հետո թե կառավարիչների պրոֆեսիոնալիզմն է բարձրացել, և թե ռեգուլյատորն է ավելի փորձառու դարձել: Այսօր Ղազախստանում խոսքը գնում է ոչ այնքան առանձին մարդկանց պրոֆեսիոնալիզմի, որքան կառավարման ճիշտ համակարգի ստեղծման և ռիսկերի կարգավորման մասին, ինչը պետք է նվազագույնս կախված լինի մեկ մարդու գործողություններից: Սա հեշտ խնդիր չէ: Ամենահնարավոր և ամեն ինչ նախատեսող նորմատիվային փաստաթղթերի ու մեթոդների մշակումից բացի, նորաթուխ <ռիսկայինները>, ինչպես ներքին աուդիտի աուդիտորները, ֆինանսաարդյունաբերական խմբերի ղեկավարության կամքի լռելայն կատարողներից պետք է վերածվեն ավանդատուների շահերը պաշտպանող կառուցողական ընդդիմության: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե այդ գործընթացներն ինչպես կընթանան Հայաստանում, բայց Ղազախստանում ընթանում են մեծ դժվարությամբ:

Վերջում կուզենայի ընդգծել, որ ես չեմ փորձում Հայաստանին համոզել հրաժարվել կուտակային կենսաթոշակային ռեֆորմից: Դուք շանսեր ունեք այն ավելի ճիշտ իրականացնել, քան դա արվեց Ղազախստանում: Եվ ես նախանձում եմ մեր փորձը հաշվի առնելու ձեր հնարավորությանը, այն իրոք, արժանի է ուշադրության: Ղազախստանում իրականացված շատ բաներ ինձ մոտ հարգանք են առաջացնում: Եվ մենք ավելի ենք զարգանում, փորձելով նվազագույն կորուստներով դուրս գալ ճգնաժամից:

Էլիտա Բաբայանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93