Չորեքշաբթի, 28 Հուլիսի 2010 11:14
Հայէկոնոմբանկը բացում է հերթական մասնաճյուղը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Հայէկոնոմբանկի նոր`ՙԵղեգնաձոր՚ մասնաճյուղը, որը տեղեկայված է Եղեգնաձոր քաղաքում, Նարեկացի 18 հասցում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ բանկի նախագահի կողմից, հուլիսի 26-ին:
Նշենք, որ մասնաճյուղերի ցանցով Հայէկոնոմբանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 4 տեղը: Ներկայումս բանկն ումի 35 մասնաճյուղ, որոնցից 17 տեղակայցած է Երևանում: Մեկ մասնաճյուղ էլ գործում է ԼՂՀ-ում: