Հինգշաբթի, 29 Հուլիսի 2010 11:47
Ամերիաբանկին Կոմերցբանկի կողմից շնորհվել է ՙՈրակի գերազանցության՚ մրցանակ
ԱրմԻնֆո. Կոմերցբանկը ս.թ. հուլիսի 27-ին Ամերիբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման ՙՈրակի գերազանցության՚ մրցանակը` 2009թվականի արդյունքների համաձայն: Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:
Ամերիաբանկն միակն է ՀՀ բանկային համակարգում, որին 2009թվականին իրականացված միջազգային գործարքների համար Կոմերցբանկը շնորհել է այս մրցանակը: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ամերիաբանկի գլխմասային գրասենյակում, ս.թ. հուլիսի 27-ին: Արարողությանը մասնակցել են Կոմերցբանկի Հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով գործադիր տնօրեն Աքսել Բոմերշեյմը (Axel Bommersheim – Senior Relationship Manager, Managing Director) և Ամերիաբանկի գործադիր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing)` փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով` բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի հետևանքով ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագություն: STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին: 2009թվականի ընթացքում Ամերիաբանկի կողմից հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.59%: Նշենք նաև, 2009թվականին Ամերիաբանկը գրանցել է միջազգային փոխանցումների բացառիկ աճ` 49.82%, 2008 թվականի նկատմամբ: 2010թվականի առաջին կիսամյակի արդյունքների համաձայն այդ աճը շարունակվում է` կազմելով 59.9% 2009թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ: