Հինգշաբթի, 29 Հուլիսի 2010 12:19

ProCredit Bank-ը դուրս է գալիս զարգացման նոր փուլ


ԱրմԻնֆո. Երկու տարի Հայաստանում աշխատելով ProCredit Bank-ը արդեն զբաղեցրել է իր հաստատուն տեղը և այժմ մտադիր է որոշակիորեն դեվերսիֆիկացիսի ենթարկել պորտֆելը: Ունենալով հիմնականում բիզնես-միավորների վարկավորման ուղղվածություն, բանկը մտադիր է լայնորեն իր դռները բացել նաև ֆիզիկական անձանց առջև: Մանրամասնությունները ԱրմԻնֆո գործակալությանը տված հարցազրույցում պարզաբանել է ProCredit Bank-ի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանը:

Ի՞նչ արդյունքների է բանկը հասել երկու տարում: 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, ինչպիսի՞ն է բանկի շահույթը: Ինչպիսի՞ն է վարկերի ու ավանդների պորտֆելների դինամիկան: Փոփոխվե՞լ է այդյոք ProCredit Bank-ի վարկային պորտֆելի կառուցվածքը նախորդ տարվա համեմատ: Իջե՞լ է արդյոք վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը տնտեսական գործակալների կողմից: Ինչպիսի՞ն են բանկի վարկային պորտֆելի մեծացման պլանները: Ինչքա՞ն է ժամկետանց վարկերի բաժինը բանկի պորտֆելում այսօր և դրա փոփոխության դինամիկան`տարվա կտրվածքով:


Հայաստանում իր գործունեության երկու տարիներին բանկն անցել է տարբեր փորձությունների միջով: Սկզբում տեղի ունեցած արագ աճին հետևեց տնտեսական ճգնաժամի դժվարին փուլը, իսկ հետո` 2009 թվականի մարտին դրամի արժեզրկումը և հաճախորդների հետ աշխատանքը դժվարին պայմաններում: Համաձայանվեք, որ երիտասարդ բանկի համար, որն իր առաջին քայլերն է անում շուկայում, սրանք այնքան էլ բարենպաստ պայմաններ չեն: Սակայն բանկը հաջողությամբ անցավ այդ փորձությունների միջով, իր երիտասարդ, սակայն արհստավարժ կոլեկտիվի հետ միասին, հասնելով լավ արդյունքների: Երկու տարում մենք բացել ենք 9 մասնաճյուղ, ունենք ավելի քան 10000 հաճախորդ, որոնք բանկին վստահում են: Մենք հաջողությամբ ավանդներ ենք ներգրավում շուկայից: Երկու տարում բանկի վարկային պորտֆելն աճել է 19%, հասնելով 40 մլն դոլարի, իսկ մինչև տարեվերջ նախատեսում ենք այն հասցնել 60 մլն.դոլարի, դրանով ապահովելով 80% տարեկան աճ, Կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգի վարկային պորտֆելի` 20%-25% աճի կանխատեսումների համեմատ: Ընդհանուր առմամբ, ProCredit Bank-ի վարկային պորտֆելի աճի տեմպերը գերազանցել են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի միջին աճը: Այսպես, եթե առաջին 5 ամիսներին բանկային համակարգի վարկային պորտֆելն աճել է 6%, ապա մեր բանկի պորտֆելն աճել է 12%: Աճի այս միտումները պահպանվեցին նաև հունիսին: Իսկ
կառուցվածքային տեսանկյունից վարկային պորտֆելն այնքան էլ չի փոխվել: Վարկավորման գերակա ուղղությունը դեռևս մնում է ՓՄՁ ոլորտի վարկավորումը, որի բաժինը կազմում է բանկի վարկային պորտֆելի 90%-ը, իսկ պորտֆելի մնացած մասը ձևավորվում է գյուղվարկավորման հաշվին, ինչպես նաև մեր կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող միակ վարկային պրոդուկտի` բնակարանի վերանորոգման համար տրամադրվող վարկերի հաշվին: Այս տարի մենք մտադիր ենք ավելացնել գյուղվարկավորման ծավալները, վարկավորում իրականացնելով Գյումրի և Վանաձոր քաղաքներում, այն ժամանակ, երբ ներկայումս գյուղատնտեսական վարկեր կարողանում ենք տրամադրել միայն Արտաշատի մասնաճյուղից ու մայրաքաղաքի Մալաթիք և Նոր Նորք մասնաճյուղերից, որոնք կարող են գյուղերի ու փոքր քաղաքների հաճախորդներին սպասարկել գտնվելով նրանցից 50 կմ հեռավորության վրա: Բացի այդ, մենք մտադիր ենք կայուն եկամուտներ ունեցող ֆիզիկական անձանց համար ընդլայնել մեր վարկային պրոդուկտների շարքը: Այս ամենով մենք աստիճանաբար ընդյալնում ենք մեր գործունեությունը Հայաստանում:

Կցանկանայի նշել, որ վերականգնել ենք առանց գրավ` մինչև 3 մլն.դրամի էքսպրես-վարկավորման պայմանները և այն տրամադրում ենք մինչև 2 տարով, ինչը նույնպես դրական ազդանշան է փոքր ձեռնարկատերերի համար: Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, ապա այն մնում է բարձր մակարդակի վրա: Այսպես, հունիսի վերջին մինչև 30 օր ժամկետանց վարկերը կազմել են պորտֆելի ընդամենը 1,7%, ինչը բավականին լավ արդյունք է անգամ <ոչ ճգնաժամային> ժամանակների համար:

Այսօր մեր օրակարգում չկա ռեսուրսների անբավարարության հարցը, և մենք առավելագույն ձգտում ենք հասնել բանկի առջև դրված նպատակներին: Ռեսուրսները ներգրավում ենք ինչպես հայ-գերմանական հիմնադրամի կողմից ձեռնարկված ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական շուկայից: Մենք վարկային ռեսուրսներ ենք ներգրավել EBRD-ից, կան ազատ ռեսուրսներ նաև ProCredit Holding-ից, որոնք կօգտագործենք անհրաժեշտության դեպքում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավանդների մեր պորտֆելն ավելացել է 17%, հասնելով 21,5 մլն.դոլարի: Տեղին է նշել, որ ինչպես ողջ բանկային համակարգում, այնպես էլ, մասնավորապես, մեր բանկում, նկատվում է դրամային ավանդների աստիճանաբար աճի միտում, ինչը հետագայում խթանման նպատակով ձևավորում ենք շուկայի պայմաններին համապատասխան գրավիչ տոկոսադրույքներ: ProCredit Bank-ը շուկայի այն փոքրաթիվ բանկերից է, որը մեկ տարով դրամային ավանդների դիմաց առաջարկում է տարեկան 12%: Ներկայումս մեր բանկի ավանդների պորտֆելում դրամային և արտարժութային ավանդների հարաբերությունը կազմում է 25%-ը 75%-ի:

2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բանկն ունեցավ մի փոքր վնաս, ինչը սպասվող վնաս էր և նախատեսված էր բանկի բիզնես-պլանով: Դա լրիվ նորմալ երևույթ է երիտասարդ, բայց մասնաճյուղերի իր ցանցն ընդլայնող բանկի համար: Ընդ որում, վնասը գրանցվեց պլանավորվածից ցածր: Իսկ ընթացիկ տարին նախատեսում ենք եզրափակել շահույթով:

Պրն.Աբրահամյան, հայտնի է, որ վերջերս ProCredit Bank-ի կապիտալը համալրվել է նրա բաժնետերերի կողմից: Ինչո՞վ էր դա պայմանավորված, հաշվի առնելով, որ ընթացիկ տարում բանկը կանոնադրական կապիտալի համալրում չէր նախատեսել:

Բաժնետերն, իրոք, այս տարի կանոնադրական կապիտալի համալրում չէին նախատեսել, սակայն այդ որոշումը նրանց կողմից վերանայվեց, այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բանկերին առաջարկեց դրամային նոր ռեսուրսներ` սուբօրդինացիոն վարկի տեսքով, պայմանով, որ բանկերը մինչև հունիսի ավարտը կհամալրեն իրենց կապիտալը: Ընդ որում, փոխառության չափերը պետք է համարժեք լինեին կապիտալի համալրման ծավալներին: Հաշվի առնելով հայկական տնտեսության համար նոր դրամային ռեսուրսների անհրաժեշտությունը, մեր բաժնետերերը բանկի կանոնադրական կապիտալը համալրեցին 400 մլն.դրամով, ինչի շնորհիվ այն հասավ 6,490 մլրդ.դրամի: Կապիտալի համալրմանը մասնակցեցին մեր երեք բաժնետերերից երկուսը` ProCredit Holding AG և EBRD: Մասնավորապես, ProCredit Holding AG համալրեց 333 մլն.դրամ (333 բաժնետոմսերի համար), իսկ EBRD`67մլն.դրամ (67 բաժնետոմսերի համար): Յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը դարձավ
1 մլն.դրամ: Կապիտալի համալրման արդյունքում, ProCredit Holding AG բաժնեմասն ավելացավ 67,49%, կազմելով 68,46%, EBRD բաժնեմասը մնաց նույնը`16,67%, իսկ գերմանական զարգացման KfW բանկի բաժնեմասը կրճատվեց`15,84%-ից մինչև 14,87%: ԿԲ արդեն գրանցել է մեր կապիտալի համալրումը և գրավիչ պայմաններով մեզ տրամադրել է սուբօրդինացիոն վարկը` 400 մլն.դրամի չափով: Ստացված միջոցները մենք ուղղում ենք ՓՄՁ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներին:

Գյուղվարկերի աշխարհագրության ընդլայնումով բանկը մտադի՞ր է փոխել ռիսկերի գնահատման իր մեթոդները:

Ներկայումս մենք գյուղատնտեսական վարկավորման ռիսկերի գնահատման միասնական մեթոդաբանության կողմնակից ենք, մեր բոլոր մասնաճյուղերում, չնայած, որ յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատկությունը: Օրինակ, մի տեղ ավելի զարգացած է անասնապահությունը, մյուսում` հողագործությունն ու բանջարանոցային կուլտուրաները: Յուրաքանչյուր ոլորտ սպասարկելու համար մեր բանկում աշխատում են որակյալ մասնագետներ, որոնք մասնագիտացել են հատկապես գյուղվարկավորման գծով: Հետևաբար, գյուղվարկավորման աշխարհագրությունն ընդլայնելով մենք մտադիր չենք փոխել ռիսկերի գնահատման մեթոդները: Գոյություն ունեցող մեթոդաբանությունն ամբողջովին տալիս է աստիճանաբար աճող պահանջարկի օբյեկտիվ գնահատականը: Հունիսի վերջին ProCredit Bank-ը գյուղվարկավորման պորտֆելն ապահովել է 1,5 մլն.դոլարի չափով և մինչև տարեվերջ նախատեսում է այն կրկնապատկել:

Հայաստանի բանկերը, ճգնաժամի հետևանքով առայժմ վարում են պահպանողական վարկային քաղաքականություն: Ձեր կարծիքով, ինչքանով է դա արդարացված, հաշվի առնելով տեղեկան կազմակերպությունների անկայուն զարգացումը: Ներկայումս ProCredit Bank-ի համար ո՞վ է համարվում իդեալական վարկառու:

Տնտեսության շատ ոլորտների համար նախորդ տարին բավականին բարդ էր, ու լիովին տրամաբանական է, որ այդ իրավիճակում բանկերն ավելի պահպանողական էին: Սակայն, իմ կարծիքով, պահպանողական այդ քաղաքականության փուլն արդեն մոտենում է ավարտին, քանի որ երկրի ՀՆԱ սկսել է ցուցադրել կայուն աճ, առաջին կիսամյակում կազմելով 6,7%: Այսպիսով, եթե բանկերն ուզում են էլ ավելի մեծացնել իրենց վարկային պորտֆելները, պետք է վերանայեն իրանց մոտեցումները: Ինչ վերաբերվում է իդեալական փոխառուրն, ապա առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում ճգնաժամային փուլում հաճախորդի ցուցաբերած <վարքին>, թե ինչպես նա անցավ այդ ամենի միջով և ինչ նրան տվեց ճգնաժամը, միևնույն ժամանակ հաճախորդին ընձեռելով իր բիզնեսը զարգացնելու հնարավորություն:

Ի՞նչ տոկոսադրույքերով է այսօր բանկն իրականացնում դրամային և արտարժութային վարկավորումը:

Դրամային վարկերը ProCredit Bank-ը առաևարկում է տարեկան 15%, իսկ դոլարային վարկերը` 12%-13% դրույքներով, ինչը, մեր կարծիքով, լիովին արդարացված է: Վերջին կես տարում մենք բավականաչափ իջեցրել ենք տոկոսոդրույքները, ելնելով շուկայում տիրող իրավիճակից: Մրցակցությունը, բնական է, կատարում է իր դերը, չէ՞ որ յուրաքանչյուր բանկ ձգտում է զարգացնել վարկային պորտֆելը:

Կենտրոնական բանկը, մեր կարծիքով, գրագետ քաղաքականություն է իրականացնում: Անցյալ տարի մեզ հատկապես օգնեց կառավարության և Կենտրոնական բանկի կողմից միջազգային կառույցներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև բանկերին դրամային ռեսուրսների հատկացումը: Դա կարևոր դեր խաղաց տնտեսության վերականգնման գործում:

ProCredit Bank-ը Հայաստանի այն փոքրաթիվ բանկերից է, որը բիզնես-օվերդրաֆթներ է առաջարկում: Ինչպիսի՞ն է այդ պրոդուկտի նկատմամբ պահանջարկը:

Բիզնես-օվերդրաֆթը, իրոք, նոր և բավականին հետաքրքիր ծառայություն է, որը մենք վերջերս ենք սկսել առաջարկել: Այն արդեն որոշակի պահանջարկ ունի մեր հաճախորդների շրջանում: Այդ ծառայությունը հաճախորդներին թույլ է տալիս տարեկան 17%-18% տոկոսադրույքով և ՀՀ դրամով ռեսուրսներ ստանալ: Բիզնես-օվերդրաֆթը նախատեսում է բանկի հաճախորդի (իրավաբանական անձի) հաշվարկային հաշվի վարկավորում, այնտեղ դրամական միջոցների անբավարարության կամ բացակայության պայմաններում, օվերդրաֆթի պայմանագրի շրջանակներում: Բիզնես-օվերդրաֆթից կարող են օգտվել բանկում սպասարկվող ձեռնարկությունները: Այս պրոդուկտի առավելությունը կայանում է նրանում, որ բոլոր գործարքները տեղի են ունենում ավտոմատ կերպով, առանց բանկ լրացուցիչ դիմելու: Այս վարկը հանդիսանում է յուրօրինակ` <ամրության ստուգում>, որից հարկ եղած դեպքում կարելի է օգտվել: Օրինակ, եթե հաճաախորդը պարտավոր է իր կոնտրագենտին շտապ վճարել, իսկ հաշվարկային հաշվի վրայի գումարը չի բավարարում, ապա վճարային հանձնարարագիրը կատարվում է բիզնես-օվերդրաֆթի միջոցով, ինչը ՓՄՁ ոլորտի ընկերություններին թույլ է տալիս աշխատել կայուն, առանց կանգառների, և ճկունորեն կառավարել կարճաժամկետ լիկվիդները: Օվերդրաֆթի չափերը կախված են վարկառու-ընկերության շրջանառությունից և տրամադրվում է ProCredit Bank-ի բոլոր մասնաճյուղերում:

ProCredit Bank-ը 2010 թվականի երկրորդ կիսամյակում նախատեսել էր սկսել մասնաճյուղերի իր ցանցի ընդլայնումը: Փոփոխվե՞լ են արդյոք բանկի պլանները: Իսկ եթե ոչ, ապա ինչպիսի՞ն է բանկի ղեկավարության կողմից նախատեսված մասնաճյուղերի քանակը, և որ շրջաններում դրանք կբացվեն:

Վերջերս Կենտրոնական բանկը Երևանում գրանցեց <Մոսկովյան> մասնաճյուղը, որը նախկւնում գործում էր որպես ProCredit Bank-ի գլխամասային գրասենյակ: Այս տարի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը մեզ համար ռազմավարական խնդիր չի հանդիսանում: Մենք ավելի կկենտրոնանանք 2 տարիներին ստեղծված մասնաճյուղերի ցանցի ուժեղացման վրա: Չի բացառվում, որ տարեվերջին մենք կբացենք 1-2 բաժանմունք, սակայն վերջնական որոշումը կընդունվի միայն սեպտեմբերին: Մինչ այդ աշխատակիցների հետ կիրականացնենք նախապատրաստական աշխատանքներ, հաջորդ տարի մասնաճյուղերի ցանցը լրջորեն զարգացնելու նպատակով:

Ո՞ր փուլում են գտնվում Հայաստանի մյուս բանկերի հետ բանակցությունները, կապված Visa չիպային բանկային քարտերի սպասարկման փոփոխությունների հետ, որոնք թողարկում է ProCredit Bank-ը:

Ուրախալի է, որ այժմ չիպային քարտեր սկսել են թողարկել նաև Հայաստանի մյուս բանկերը: Մեր ունեցած տվյալներով, այսօր երկրի բոլոր բանկոմատներն ու POS-թերմինալներն արդեն սպասարկում են չիպային քարտերը, ինչը, ընդհանրապես, մեզ և մեր հաճախորդների համար դրական երևույթ է: Ներկայումս մեր բանկի քարտերի 30%-ը աշխատավարձային նախագծերով են թողարկված:

Կուզենայի նշել, որ վրացական ProCredit Bank-ի հետ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում մեր հաճախորդները կարող են առանց կոմիսիոն վճարների սպասարկվել վրացական բանկի բանկոմատներով ու POS-թերմինալներով:

Պրն.Աբրահամյան, Հայաստանի բանկերն ավելի ու ավելի են ձգտում իրենց հաճախորդների սպասարկումը կազմակերպել նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում նաև Ինտերնետ-բանկինգի հիման վրա: Կա՞ արդյոք նման նախաձեռնություն ProCredit Bank-ի կարճաժամկետ հեռանկարում:

Կա: Օգոստոսին մեր հաճախորդներին կառաջարկենք Ինտերնետ-բանկինգի ծառայությունը` ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար, ինչը թույլ կտա տնտեսել նրանց ժամանակը և բանկային գործառնություններ իրականացնել գրասենյակից, կամ աշխարհի ցանկացած կետից, որտեղ որ կա Ինտերնետ:

Այդ պրոդուկտի ծրագիրն ու մոդուլն արդեն պատրաստ են` ProCredit Խումբը սպասարկող ընկերության կողմից:

Այս տարի ProCredit Bank-ը միացավ նոր միջազգային վճարային համակարգերի, այդ թվում` Blizko, Coinstar Money Transfer: Ի՞նչ եք կարծում, կվերականգնվի՞ արդյոք մասնավոր տրանսֆերտների մինչճգնաժամային հոսքը դեպի Հայաստան: Ի՞նչ պլաններ ունի բանկը շուկայի այդ հատվածում: Սպասվո՞ւմ է արդյոք համագործակցության հաստատում այլ համակարգերի հետ:

Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների հոսքն աստիճանաբար թափ է հավաքում, չնայած ցուցանիշները դեռ հեռու են մինչճգնաժամայինից: ProCredit Bank-ը աշխատում է վճարային երկու համակարգրի հետ և աճի որոշակի միտումներ արդեն նկատվում են: Այսօր Blizko и Coinstar Money Transfer համակարգերը ծածկում են մեզ համար բազային համարվող երկրները, իսկ հետագայում, անհհրաժեշտության դեպքում, մանք կարող ենք միանալ նաև այլ համակարգերի: Մեզ մոտ գործում է նաև դրամական փոխանցումների ProPay համակարգը, որը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում Արևելյան Եվրոպայի երկրներում ձեռնտու տոկոսադրույքներով փոխանցումներ իրականացնել` ProCredit Bank-երի միջև:

Արթուր Ասլանյան


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.12.2025
RUB4.870.05
USD381.550.05
EUR450.112.50
GBP515.633.20
CAD278.541.45
JPY24.470.23
CNY54.290.08
CHF484.573.67