Ուրբաթ, 30 Հուլիսի 2010 15:13
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճելի անակնկալներ է պատրաստել ՙԿենգուրու-2010՚ հաղթողներին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճելի անակնկալներ է պատրաստել ՙԿենգուրու-2010՚ մրցույթի հաղթողներին, 8-րդ դասարանցիներ Էդգար Մինասյանի (Երևան) և Աբրահամ Գրիգորյանի (Արարատի մարզ, գ. Վանաշեն) համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, օգոստոսի 2-ին ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը անձամբ կշնորհավորի տղաներին իրենց մեծ հաջողության առթիվ և կհանձնի նրանց դեպի Բուլղարիա տանող ինքնաթիռի տոմսերը, որտեղ կկազմակերպվի ամառային ճամբար ՙկենգուրուի՚ հաղթողների համար: Բացի այդ, Էդգարի և Աբրահամի համար Բանկում կկազմակերպվի էքսկուրսիա, որի ընթացքում նրանք կայցելեն բանկի տարբեր բաժիններ և կծանոթանան բանկի առօրյա աշխատանքին:
Արդեն երկրորդ տարին ՎՏԲ-Հայաստան բանկը հանդիսանում է ՙԿենգուրու՚ միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի գլխավոր գործընկերը, և արդեն երկրորդ տարին բանկը մրցույթի հաղթողներին, ի թիվս այլ անակնկալների և որպես լրացուցիչ խրախուսանք, շնորհում է դեպի միջազգային ամառային ճամբար տանող ինքնաթիռի տոմսեր: