Ուրբաթ, 30 Հուլիսի 2010 18:35
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրվել է 17.8 մլրդ. դրամի դրամային վարկեր և 47.9 մլն.դոլարի դոլարային վարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում (հուլիսի 19-25-ը) տրամադրվել է 17.8 մլրդ.դրամի`ՀՀ դրամով վարկեր և 47.9 մլն. դոլարի` ԱՄՆ դոլարով վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում ընթացիկ շաբաթվա ընթացքում (հուլիսի 26-30-ը) բանկերի կողմից գնվել է 60 մլն.դոլար` 368.06 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, և վաճառվել է 74.6 մլն.դոլար` 369.81 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում (հուլիսի 26-30-ը) NASDAQ OMX Armenia բորսայում արտարժույթով իրականացված գործարքների ծավալը կազմել է 18.475 մլն. դոլար` 370.18 դրամ մեկ դոլարի դիմաց փոխարժեքով, ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել են` հուլիսի 27-ին` 9.3 մլն.դոլար և 30-ին`4.6 մլն.դոլար:
Արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ տարվա հուլիսի 26-30-ը բանկերի կողմից իրականացվել է 3.4 մլն.դոլարի առք և վաճառք, 368.43 դրամ/դոլար միջին փոխարժեքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 830.6 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, առաջին եռամսյակում աճելով 6.7%, իսկ տարվա կտրվածքով 23%: