Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 11:18
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 3.8 տոկոսով, կազմելով 83.4 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում ավելացել է 3.8%, կազմելով 30.4 մլրդ.դրամ կամ 83.4 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը` 2010 թվականի երկրորդ եռամսյակում ավելանալով 0.8% կազմել է 23 մլրդ.դրամ կամ 63.1 մլն.դոլար:
Ինչպես հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, վարկային կազմակերպությունների կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը երկրորդ կազմել է 9.2 մլրդ.դրամ (25.3 մլն.դոլար): Գլխավոր պահուստները երկրորդ եռամսյակում աճել են 8.5%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 498 մլն.դրամ կամ 1.4 մլն.դոլար: Կուտակված շահույթը 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 6.8 մլրդ.դրամ կամ 18.7 մլն.դոլար, աճելով առաջին եռամսյակում 15.2%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 29 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ: