Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 11:21
2010 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներն աճել են 1.8 տոկոսով, կազմելով 237.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2010 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվներն աճել են 1.8%, կազմելով 86.3 մլրդ.դրամ, կամ  237.1 մլն.դոլար: Այդ մասին Արմինֆո գործակալությանը  տեղեկացրել են 
ՀՀ Կենտրոնական բանկի մամլուլի ծառայությունից:
ԿԲ տվյալներով, վարկային կազմակերպությունների նոստրո-հաշիվները բանկերում 2010 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել են ավելի քան 38.7%, կազմելով 4.4 մլրդ.դրամ կամ 12.1 մլն.դոլար, լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալները կրճատվել են 0.1%, կազմելով 4.879 մլրդ.դրամ կամ 13.4 մլն.դոլար: 
Միևնույն ժամանակ, տարվա երկրորդ եռամսյակում ավելացել են` բանկերի և ֆինանսակակն կազմակերպությունների նկատմամբ պահանջները`16.6%, կազմելով 21.8 մլրդ.դրամ կամ 60.1 մլն.դոլար: Իրավաբանական անձանց վարկավորման ծավալներն աճել են 5.7%, կազմելով 13.5 մլրդ.դրամ կամ 37.2 մլն.դոլար: Իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները` 3.4%, կազմելով 35 մլրդ.դրամ կամ 96 մլն.դոլար: Վարկային կազմակերպության հետ փոխկապակցված անձանց վարկավորման ծավալները կրճատվել են 0.9%, կազմելով 1.3 մլրդ.դրամ կամ 3.6 մլն.դոլար: Կանխիկ դրամական միջոցների ծավալները կրճատվել են ավելի քան 3 անգամ, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 185.3 մլն.դրամ կամ 508.7 հազ.դոլար: