Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:11
Թանկարժեք մետաղների գները Հայաստանում նորից իջնում են
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների  նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի օգոստոսի 2-8-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորնրի համար) պետական գնման և բացթողնման նոր գներ: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնել են գործակալությունից, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 18445.07 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 3.2%, պալադիումի գինը` 5693.06 դրամ (աճը կազմել է 7.3%), արծաթի գինը` 212.10 դրամ (աճը կազմել է 1%):
Ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 13936.52 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ իջնելով 0.5%:
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 1.9%, արծաթի գինը` 1.8%, պլատինի գինը` 1.2% և պալադիումի գինը` 10.5%