Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:35
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները 2010 թվականի հունիսին աճել են 2 տոկոսով կազմելով 2.2 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալները 2010 թվականի հունիսին աճել են 2%, իսկ առաջին կիսամյակում`9.3%, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 2.2 մլրդ.դրամ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները կազմել են 766.9 մլրդ.դրամ կամ 2.1 մլրդ.դոլար, աճելով հունիսին 1.9%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն է տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում դրամային վարկերի բաժինը կազմել է 46% կամ 352.3 մլրդ.դրամ, իսկ արտարժութային վարկերը կազմել են 54% կամ 414.6 մլրդ.դրամ:
Դրամային վարկերի ընդհանուր ծավալների մեջ երկարաժամկետ վարկերի բաժինը կազմել է 76% կամ 267.9 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը` 24% կամ 84.3 մլրդ.դրամ: Երկարաժամկետ արտարժութային վարկերի բաժինը կազմել է 79% կամ 327.7 մլրդ.դրամ, իսկ կարճաժամկետ վարկերի բաժինը կազմել է 21% կամ 86.9 մլրդ.դրամ:
Առևտրային բանկերի վարկերի կազմում 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 4.2% կամ 33.6 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը`0.6% կամ 5.1 մլրդ.դրամ: Ընդ որում, երկարաձգված վարկերի կազմում հիմնական բաժինը կազմել են կարճաժամկետ վարկերը` 96% կամ 32.3 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում հիմնականում տեղ են գտել կարճաժամկետ վարկերը:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի առևտրային բանկերում դրամային վարկերի տոկոսադրույքները 2010 թվականի հունիսին իջել են`20.02%-ից մինչև 18.66%, իսկ տարվա կտրվածքով` աճել են 0.02 տոկոսային կետով: