Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:37
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 0.7%, կազմելով 153.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել են 0.7%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 153.7 մլն.դոլար: Այս մասին տեղեկացրել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի տվյալներով, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների կազմում,երկրորդ եռամսյակում 25% աճ է արձանագրվել ցպահանջ պարտավորությունների գծով, որոնք կազմել են 219.6 մլն.դրամ կամ 603 հազ.դոլար, իրավաբանական անձանց ժամկետային պարտավորություններով`20.6%, կազմելով 18.7 մլրդ.դրամ կամ 54.5 մլն.դոլար, ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորություններով`18.4%, կազմելով 3 մլրդ.դրամ կամ 8.3 մլն.դոլար, վճարվող տոկոսների գծով`1.2%, կազմելով 840.6 մլն.դրամ կամ 2.3 մլն.դոլար, այլ պարտավորությունների գծով` 1%, կազմելով 1.445 մլրդ.դրամ կամ 4 մլն.դոլար: Երկրորդ եռամսյակւմ անկում է արձաբագրվել բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորություններով` 9.2%, կազմելով 31.7 մլրդ. դրամ կամ 87 մլն.դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էին 29 վարկային կազմակերպություններ, իրենց 60 մասնաճյուղերով: