Երկուշաբթի, 2 Օգոստոսի 2010 18:43
Հայաստանի վարկային կազմակերպությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակը եզրափակել են 3.8 մլն.դոլար մաքուր շահույթով
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն եկամուտը 2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է 9.5 մլրդ.դրամ կամ 26 մլն.դոլար, իսկ ընդհանուր ծախսերը` 7.8 մլրդ.դրամ կամ 21.5 մլն.դոլար: Արդյունքում` Հայաստանի վարկային կազմակերպությունները 2010 թվականի երկրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների հաշվեկշռային եկամուտը կազմել է 1.7 մլրդ. դրամ կամ 4.5 մլն.դոլար: 2010 թվականի երկրորդ եռամսյակի արդյւնքներով, վարկային կազմակերպությունների մաքուր շահույթը կազմել է 1.4 մլրդ.դրամ կամ 3.8 մլն դոլար: Այս մասին են Արմինֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ տրամադրված տվյալների, վարկային կազմակերպությունների համախառն եկամուտների կազմում տոկոսային եկամուտները 2010 թվականիերկրորդ եռամսյակում կազմել են 5.7 մլրդ.դրամ (15.8 մլն.դոլար), կամ 60%: Ոչ տոկոսային եկամուտների տեսակարար կշիռը կազմել են` 16.8% կամ 1.6 մլրդ.դրամ (4.5 մլն.դոլար):
Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1.9 մլրդ.դրամ (5.2 մլն.դոլար), կամ 24.4%: Ոչ տոկոսային ծախսերը կազմել են 2.6 մլրդ.դրամ (7.3 մլն.դոլար), կամ 33.3%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում են 29 վարկային կազմակերպություներ և 60 մասնաճյուղեր: