Երեքշաբթի, 3 Օգոստոսի 2010 18:05
ՀՀ ԿԲ գրանցել է ՙՋի Էնդ Էյ՚ նոր վարկային կազմակերպությունը
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը 2010 թվականի օգոտսոսի 3-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, գրանցել և լիցենզիա է տրամադրել ՙՋի Էնդ Էյ՚ նոր ունիվերսալ վարկային կազմակերպությանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 29 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ, որոնց մեջ`24 ՈՒՎԿ, 4 լիզինգային կազմակերպություն և 1 վարկային միություն: