Չորեքշաբթի, 4 Օգոստոսի 2010 11:22

Առաջին կիսամյակում Հայաստանի վարկային շուկայի հաճախորդների թիվն աճել է 2.8%


ԱրմԻնֆո. ACRA Հայաստանի ազգային վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Արզոյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն.Արզոյան, Հայաստանում վարկավորման ծավալների նշանակալից աճ սպասվում էր երկրորդ եռամսյակից: Ինչքանով են ACRA ունեցած ցուցանիշներն արդարացնում այդ սպասելիքները


Ըստ էության, վարկային պորտֆելի այս տարվա աճի սպասումներն արդարացված են: Ընթացիկ տարին վարկային շուկայի համար բավականին ակտիվորեն սկսվեց, ինչն անմիջականորեն պայմանավորված էր դեպի բանկային համակարգ ռեսուրսների ներհոսքով: Նախորդ տարիներին վարկավորման քանակական ու ծավալային աճը ավանդաբար նկատվում էր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ այս տարվա հունվարին իսկզբանե աճ առանձնապես չէր սպասվում: Սակայն, դրան հակառակ, 2010 թվականի հունվարը վարկային շուկայի համար դարձավ բեղմնավոր, ապահովելով 82% տարեկան աճ և հունվարյան տոների գործոնը ոչ մի դեր չխաղաց: Իմ կարծիքով, հաջորդ տարիներին այդ գործոնը, ինչպես և նախորդ 4-5 տարիներին, նորից կհիշեցնի իրեն:

Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ եռամսյակներում վարկավորման ծավալներն աճում էին միմյանց սիմետրիկ կերպով, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ վարկավորման ծավալները աճել են 91%: Նման պատկեր ձևավորվեց, հիմնականում, կառավարության կողմից ներգրավված միջոցները շուկայում տեղաբաշխելու շնորհիվ, այդ թվում նաև հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, ինչը էլ երկրում տնտեսական աճ արձանագրեց:

«Սառույցը» սկսում է հալչել նաև սպառողական վարկավորման շուկայւմ, որը 2009 թվականի ընթացքում արտակարգ զգույշ էր: Տարեսկզբից շուկայի կուտակված ներուժը սկսում է բացահայտվել` նախորդ տարում չտրամադրված վարկերը տրամադրվում են այս տարի: Պատկերն արդեն սկսել է նմանվել դեպի վեր ձգտող զսպանակի է:

Վարկային բյուրոյի գործունեության տեսանկյունից, վարկային շուկայում տիրող նման հարաբերակցությունը նախատեսում է բոլոր վարկառուների վարկային պատմությունների վերաբերյալ հարցումների աճ, այդ թվում նաև այն հարցումների, որոնց հայտերը չեն բավարարվել, և որոնք կազմում են մոտ 40%: Հետևաբար, հարցումների ծածկույթը սկսում է գերազանցել 100%-ի սահմանը, մոտենալով 130%-ի սահմանագծին: Իսկ դա պայմանավորված է երկու գործոնով: Առաջինը, որ բանկը հարցում է անում ոչ միայն վարկառուի վարկային պատմության, այլ որոշ դեպքերոմ նաև, վարկառուի հետ փոխկապկակցված անձանց վարկային պատմությունների մասին: Երկրորդ, ծածկույթն ընդլայնվել է նաև այն բանի շնորհիվ, որ մենք հնարավորություն ենք տալիս ֆիքսված դրույքով իրականացնել անսահմանափակ հարցումներ: Այսպիսով, բյուրոյի ֆինանսական ցուցանիշների հետ կապված մեր սպասելիքները այս տարի լիովին արդարացվեցին, ընդ որում`մեր կողմից նախատեսված պասիվ ու պահպանողական սցենարի պայմաններում:

Ինչպե՞ս եք գնահատում լոմբարդային վարկերի շուկայում տիրող իրավիճակը, որոնց ծավալները ճգնաժամային և հետճգնաժամային փուլերում բավականաչափ աճել են:

Ոսկու գրավով լոմբարդային վարկերը միշտ էլ աչքի են ընկել իրենց մեծ պահանջարկով, սակայն հետճգնաժամային փուլում առաջարկը կամաց-կամաց սկսել է թափ առնել: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում լոմբարդային վարկերի պորտֆելի աճը կազմել է 30-40%, ինչն ունի իր տրամաբանական բացատրությունը: Մի կողմից, ֆինանսական իրավիճակի բարդացումը քաղաքացիներին նոր ուժով մղեց ոսկու գրավով վարկ ստանալուն, մյուս կողմից, բանկերի համար, որոնք առանց այդ էլ համարյա թե կասեցրել էին ժամկետային վարկավորումը, ձեռնտու հնարավորություն ստեղծվեց ֆիզիկական անձանց շրջանում տեղաբաշխել իրենց ռեսուրսների գոնե մի փոքր մասը: Այսպես, 2009 թվականին ոսկու գրավով վարկերի բաժինը բանկերի ու վարկային կազմակերպությունների ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է ընդամենը 12% կամ 73 մլրդ.դրամ, իսկ 2010 թվականի առաջին կիսամյակում` արդեն 17% կամ 64 մլրդ.դրամ: Քանակական արտահայտությամբ այդ վարկերը ներկայումս կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 50-60%-ը:


Լոմբարդային վարկերի գծով առաջարկը ավելացավ նաև այն պատճառով, որ բանկերն սկսեցին աստիճանաբար ընդլայնել ֆիզիկական անձանց վարկավորման աշխարհագրությունը, հատկապես շրջաններում: Եթե նախկինում ոսկու գրավով փոքր վարկերի տրամադրումը դիտվում էր որպես ոչ այնքան եկամտաբեր և տրանսակցիոն ծախսերը չծածկող, ապա այժմ նման հարցերը ֆինանսական ընկերությունների համար արդիական չեն, քանի որ շուկայի բոլոր մասնակիցների համար էլ գործում են կարգավորման միասնական պայմաններ, իսկ այդ վարկերի տոկոսադրույքներն արդեն բավականաչափ բարձր են:

Պրն.Արզոյան, ինչքանով ինձ հայտնի է, ACRA-ի վարկային տվյալների բազան բավականին դանդաղորեն է համալրվում նոր հաճախորդների պատմություններով, ինչը որոշակի փակ շրջան է հիշեցնում, քանի որ ստացվում է, որ վարկերը միշտ տրամադրվում են միևնույն անձանց…

Վարկային բյուրոյի բիզնեսն ունի մի քանի առանձնահատկություններ, իսկ գլխավոր գործոնը, որն ինչ-որ առումով սահմանափակում է այդ բիզնեսը, դա Հայաստանի բնակչության թվաքանակն է: Մեր երկրում ապրում է ընդամենը 2 մլն.չափահաս, հետևաբար, վարկառուների թիվը չի կարող անցնել այդ թվանշանից, իսկ եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր ընտանիքում մեկ կամ երկու հոգի կարող են իրենց ուսերի վրա վերցնել վարկային ողջ բեռը, ապա հասկանալի է դառնում, որ մեր վարկային պատմությունների թիվը կարող է կազմել 950 հազար, այդ թվում` 930 հազ.ֆիզիկական անձ: Ընդհանրապես, բանկերի և վարկային կազմակերպությւոնների նոր հաճախորդների թիվը առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8%:

Քիչ դեր չի խաղում նաև այն, որ առաջին անգամ վարկ ստանալու հնարավորություն ունեցող անձանց տարիքը տատանվում է 20-21 տարեկանի սահմաններում, իսկ քաղաքացիների վարկային ակտիվույթունն սկսում է ընկնել 55 տարեկանից հետո: Տարիքային այսպիսի ցենզը բնորոշ է ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին: Եթե հարցին մոտենանք ռացիոնալ տեսանկյունից, ապա այդպիսի երկրներում մարդն իր կենսամակարդակն ապահովելու համար պետք է ձգտի վարկ ստանալ, սակայն, Հայաստանում, քաղաքացիների մեծ մասը, ելնելով բնավորության եթնիկ առանձնահատկություններից, գերադասում է բավարարվել իր ունեցած միզերային միջոցներով, քան թե վարկ վերցնել, այն համարելով բացասական պարտադիր հետևանքներ ներկայացնող պարտք: Բացի այդ, բանկերը վարկեր չեն տրամադրում 16-ից ցածր տարիք ունեցող անձանց: Այդ պատճառով էյ Հայաստանում բնակչության սոցիալական կայունությունն ամուր չէ: Այդ առումով հետաքրքրական կլիներ զուգահեռներ անցկացնել ԱՄՆ հետ, որտեղ կյանքի ընթացքում մարդկանց սոցիալական ապահովվածության կորն այնքան էլ չի տատանվում` երիտասարդ տարիքում մարդիկ վարկերի միջոցով ապահովում են իրենց կենսամակարդակը, միջին տարիքում սկսում են փողեր կուտակել, իսկ ծեր հասակում` ապրում են իրենց խնայողությունների հաշվին:

Այսօր Հայաստանի բանկերը ձգտում են առավելապես վարկավորել այն` ֆիզիկական անձանց, որոնք նրանցից նախկինում արդեն վարկեր են վերցրել: Սակայն, կարծում եմ, սարերի ետևում չէ այն ժամանակը, երբ նոր ու արժանի վարկառուների վարկային հայտերը չեն մերժվի, ինչը տեղի է ունենում ներկայումս, դրանք նույնպես կբավարարվեն: Իհարկե, վարկային ռիսկերի կարգավորման այդպիսի խստությունը ճգնաժամի ընթացքում իրեն արդարացրեց, սակայն այլ պայմաններում այն կարող է առաջացնել բացասական, անգամ ողբերգական հետևանքներ:

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց գծով վարկային պատմություննրի դանդաղ աճին, որոնց թիվը մեր բազայում կազմում է շուրջ 19 հազար, ապա գտնում եմ, որ դա լիովին նորմալ երևույթ է, չէ որ բանկերը կարող են բազմաթին անգամ վարկավորել այն բիզնես-միավորներին, որոնք ինչ-որ բանի հասել են, իսկ նոր ընկերությունները, մինչև վարկ ստանալուն հավակնելը պետք է կարողանան շուկայում որոշակի ակտիվույթուն ցուցաբերել: Հավաստում եմ, որ այսօր բանկային համակարգը ռեսուրսների հետ կապված պրոբլեմներ չունի, և լավ վարկառուն առանց վարկի չի մնա:

Նկատվո՞ւմ են արդյոք փոփոխություններ ACRA-ում` վարկային պատմությունների վերաբերյալ հարցումների նկատմամբ ակտիվ բանկերի ցուցակում:

Առաջատարների հնգյակում պարբերաբար տեղի է ունենում խաղացողների տեղափոխություն, ինչը պայմանավորված է տարբեր, այդ թվում նաև սեզնային գործոններով: Չէ՞ որ վառ արտահայտված սեզոնային բնույթ ունեն գյուղատնտեսական և սպառողական վարկերը: Ւսկ վարկավորման այս կամ այն ոլորտում բանկերի մասնագիտացմամբ փոփոխվում է նաև նրանց դիրքն ընդհանուր ցուցակում, և իհարկե, նաև հարցումների գծով ակտիվ բանկերի առաջին հնգյակում:

Պրն.Արզոյան, հայտնի է, որ աշխարհում բանկային համակարգերի զարգացումը թելադրում է վարկային բյուրոների ծառայությունների դիվերսիֆիկացում: Ի՞նչ վիճակում են ACRA-ի գործերը կապված ծառայությունների ընդլայնման հետ:

Նախ կասեի, որ Հարավային Կովկասի երկրների մեջ ACRA հանդիսանում է տեղեկությունների այսպիսի լիակատար բազա ունեցող միակ ընկերությունը: Այսօր մենք բանկերին և վարկային կազմակերպություններին առաջարկում ենք տարբեր տեսակի ծառայություններ, տվյալներ ենք տրամադրում նաև անհատ վերլուծաբաններին:

Շուտով նախատեսում ենք գործարկել նոր նախագծեր, դրանով իսկ դիվերսաֆիկացիայի ենթարկելով ծառայությունների մեր փունջը` ինչպես իրավաբանական , այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Այդ նպատակով էլ իրականացնում ենք տվյալների բազաների նորացում և ճշգրտում, ինչը կավարտենք 1.5-2 ամսից: Մաասնավորապես, մենք արդեն ավարտել ենք սքորինգային համակարգի մշակումը, տեստավորել ենք այն և մինչև տերեվերջ կգործարկենք: Սքորինգային համակարգը կրեդիտորներին հնարավորություն կտա ստանալ վարկառուի վարկային վարքի կանխատեսումը, մասնավորապես, թե ինչպես պետք է վարկառուն մարի վարկը: Կանխատեսման արժանահավատությունը կկազմի 75%-ից ավելի, ինչպես դա ընդունված է միջազգային պրակտիկայում: Սքորինգային համակարգը գնահատումը կկատարի վարկառուի բոլոր տվյալները հետազոտելով, որոնք հետագայում մենք խմբավորում ենք, ելնելով տարբեր չափանիշներից: Չէ՞ որ հնարավոր չէ միանման չափանիշներվ բնորոշել բոլոր հաճախորդներին: Բնական է, կրեդիտորն ու վարկառուն չեն տեսնի գնահատման այդ գործընթացը, այլ կստանան պատրաստի սքորը: Սքորինգային համակարգի համար սակագնային քաղաքականությունը կհաստատվի ACRA բաժնետերերի ու Խորհրդի կողմից: Իմ կարծիքով, հաշվի առնելով, որ շուկայում չկա նման այլընտրանքային ծառայություն, գները կլինեն խելամիտ շրջանակներում: Մասնավորապես, մեկ սքորը կարող է արժենալ 100-200 դրամ, և այն կտրամադրվի վարկային պատմության հետ մեկտեղ, որի արժեքը կկազմի 1500 դրամ:

Հաջորդ տարի մենք մտադիր ենք ընդլայնել ինֆորմացիայի աղբյուրները և, սքորինգի հետ մեկտեղ, կառաջարկենք on-line հարցումների ծառայությունը, այսինքն, եթե վարկառուն ունենում է վճարային քարտ, ապա կարող է on-line ռեժիմով, իր քարտային տվյալների հիման վրա , որոշակի վճարի դիմաց, դիտել իր վարկային պատմությունը: Նախագիծը գտնվում է մշակման փոիլում, այդ թվում նաև, Armenian Card հետ միասին` անվտանգության և վարկառուների իդենտիֆիկացիայի համատեղ համակարգերի ներդրման փուլում: Դա թույլ կտա բացառել վարկառուի կողմից ուրիշի քարտերից իր մասին տեղությունների ստացումը: Սկզբում ծառայությունը կտարածվի միայն վիրտուալ քարտերի վրա, իսկ այնուհետ` նաև մնացած պլաստիկ քարտերի վրա: Ածանցյալ on-line պրոդուկտ կարող է հանդիսանալ տվյալների մոնիտորինգը` իդենտիֆիկացվելով վճարային քարտով և տեսնելով իր վարկային պատմությունը, ֆիզիկական անձինք կարող են իրականացնել իրենց անհրաժեշտ ցուցանիշների մոնիթորինգ և արդյունքներն ստանալ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով: Բացի այդ, վարկառուները կարող են sms-հաղորդագրությունների տեսքով ստանալ իրենց վարկային պատմությունների հնարավոր փոփոխությունների մասին տվյալներ, ինչպես նաև վարկի մարման վերաբերյալ տեղեկություններ:

Պրն.Արզոյան, երբ է սպասվում ACRA-ի շահութաբերությունը

Ներկայումս մենք ունենք լավ օպերացիոն ցուցանիշներ և աշխատում ենք շահույթով, որն ուղղվում է կուտակված ծախսերի զրոյացմանը: Հարկավոր է նշել, որ Հայաստանի նման երկրներում վարկային բյուրոների կայացման ժամկետը կազմում է 8 տարի: Սակայն իր զարգացման տեմպերի շնորհիվ ACRA-ն գերազանցեց այդ ստանդարտ ժամկետը: Մեր բյուրոն ստեղծվել է 2004 թվականին, իսկ 2008 թվականին, արդեն ընթացիկ ծախսերն ու եկամոտները հավասարվեցին, իսկ 2011 թվականի վերջին` կուտակված ծախսերն ամբողջովին կծածկվեն:

Լիլիթ Ասլանյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու Ուրուգվայը մտադիր են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտումՀայաստանն ու Ուրուգվայը մտադիր են խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Հնդկաստանի խոշորագույն բժշկական տեխկլաստերԷկոնոմիկայի նախարարն այցելել է Հնդկաստանի խոշորագույն բժշկական տեխկլաստեր
Հայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրությունՀայաստանը Հնդկաստանի առաջատար ինժեներական ընկերությանն առաջարկել է սկսել էլեկտրական կուտակիչների համատեղ արտադրություն
Իդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետԻդրամը հայտարարում է համագործակցություն WeChat Pay-ի հետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում2025թ. առաջին կիսամյակում Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը ՝ արտահանման ծավալների նվազման պայմաններում
Հայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումըՀայաստանը նախատեսում է 2027 թվականի հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների օգտագործումը
Հայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է ՌուսաստանՀայաստանը լոլիկի 99.9% - ն արտահանում է Ռուսաստան
Ցորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է ՌուսաստանիցՑորենի, եգիպտացորենի և ալյուրի 99%-ից ավելին Հայաստանը գնում է Ռուսաստանից
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագրին: Փաստաթուղթը կապահովի ՀՀ արտահանման ընթացիկ ծավալի 95% ընդգրկումը
Երեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողովԵրեւանում կայացել է «GIS-ը՝ թվային փոխակերպման համար»  համաժողով
ՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիրՀՀ կառավարության ներկայացրած 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ձախողված ծրագրերի ամփոփ բյուջե է. ընդդիմադիր
ՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համարՎԶԵԲ-ը պայմանագիր է կնքել Ամերիաբանկի հետ՝ Հայաստանի մասնավոր հատվածի կանաչ ֆինանսավորմանն աջակցելու համար
Ֆրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկաՖրանսիան պատրաստում է Հայաստանի գինեգործության և էնոտուրիզմի զարգացման ճյուղային ծրագրի մեթոդիկա
ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»ԱրարատԲանկն առաջարկում է տեղափոխել հիփոթեքային վարկն ու մարել շահավետ պայմաններով․ «Արի մեզ մոտ»
«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից
Գեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետԳեւորգ Պապոյան․ Հայաստանը կարող է միավորել Հնդկաստանի դինամիկ տնտեսությունը Եվրոպայի առաջադեմ շուկաների հետ
Հայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետՀայաստանը համագործակցություն է հաստատում ֆրանսիական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ
Զբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժըԶբոսաշրջության կոմիտե. փոխադարձ զբոսաշրջային այցելությունների ընթացիկ ցուցանիշները դեռևս չեն արտացոլում հայ-կատարական համագործակցության ողջ ներուժը
Սլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտումՍլովենիան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ալկոհոլային խմիչքների արտադրության եւ «Հայկական բրենդիի» արտահանման ոլորտում
Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ ԱնանյանԵրբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ, պարզապես, փորձում է խաբել հանրությանը․ Դավիթ Անանյան
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունըՀայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության հարթակում մեկնարկել է վոլգոգրադյան ընկերությունների գործարար առաքելությունը
10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ10 ամսում Հայաստան է այցելել 1.94 մլն զբոսաշրջիկ
Կայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համարԿայացել է պարտատոմսերի փոխառության թողարկում Երևանի «Դալան» տեխնոպարկի շինարարության ավարտի համար
Ներկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձըՆերկայացվել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի՝ Կոնվերս Բանկի փորձը
Armenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետArmenian Card-ը ձեռնամուխ կլինի քոբրենդինգային քարտերի թողարկմանը MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ
ԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համարԵԱԶԲ-ը ԶՊՄԿ-ին 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար
Կատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասինԿատարյալ անհեթեթություն. Փաշինյանը ՝ ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի հրաժարվելու Երևանի մտադրության վերաբերյալ ԱՀԾ տեղեկատվության մասին
ԹՆՀ-ի ԹՆՀ-ի "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը 9% է
ԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցումԹՆՀ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին  միջազգային AI SuperCloud ԱԲ-հարթակին միանալու հարցում
Կրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունըԿրեմլում մեկնաբանել են ռուսական հացահատիկի գնումներից հրաժարվելու Հայաստանի մտադրության մասին ԱՀԾ հաղորդագրությունը
ԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանըԿԲ ղեկավար. ստեղծվում է կառավարության պահուստային ֆոնդ, որի միջոցներն ուղղվելու են բացառապես մակրոտնտեսական կայունության ռիսկերի կանխարգելմանը
ՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականիՌԴ ԱՀԾ․ Հայաստանը մտադիր է հրաժարվել էժան ռուսական հացահատիկից՝ հօգուտ թանկ ուկրաինականի
Ֆինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելիՖինանսների նախարար․ Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի եւ կառավարելի
Արարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանըԱրարատ Միրզոյանը Կոպենհագենում ծանոթացել է State of Green-ի գործունեությանը
ՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցովՀՀ ֆինանսների նախարար. ռիսկերի ի հայտ գալն անհրաժեշտ է դիտարկել որպես զարգացման աղբյուր ՝ առկա հնարավորությունների և գաղափարների կիրառման միջոցով
Հայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքըՀայաստանն ու Օմանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքը
ԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերովԵԱԶԲ․ Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը առաջատարն են մինչեւ 2040 թվականը եվրասիական տարածաշրջանում պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով
Միրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցերՄիրզոյանն ու Բյեռը քննարկել են Հայաստանի և Դանիայի միջև երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման հարցեր
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդՏեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համարՄարիամ Համբարձումյան. Հայաստանի կրթական համակարգն առայժմ չի կարողացել անցնել այն տրանսֆորմացիան, որն այսօր անհրաժեշտ է բիզնեսի համար
Փորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲՓորձագետ․ ԱԲ-ը կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըIdram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում2026 թվականից Հայաստանում աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադաարումն ու փոփոխումը կիրականացվի բացառապես թվային հարթակում
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունըՀայաստանն ու Սաուդյան Արաբիան մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը մի շարք ուղղություններով, դիտարկվում է հուշագրերի ստորագրման հնարավորությունը
Հայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավորՀայաստանի խորհրդարանի ընդդիմությունը հարցում է ուղարկել լիազոր մարմիններին՝ պահանջելով ներկայացնել Հայաստան մատակարարված ղազախական հացահատիկի գինը. պատգամավոր
Հովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունըՀովհաննես Խաչատրյան. Հայաստանի թվայնացումն ընթանում է համակարգված՝ փոխելով փոխգործակցության և նույնականացման ճարտարապետությունը
Ղազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյաՂազախստանից Հայաստան չորրորդ կարգի ցորենի մատակարարումը նշանակում է, որ այն ևս երկրին է պետք. պաշտոնյա
Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home FurnitureՓոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture
Տնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներովՏնտեսագետներ․ Հայաստանում ոսկու գների աճը պայմանավորված է գլոբալ գործընթացներով
Հայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափըՀայաստանում կբարձրանա մետաղական ամրանների ներկրման պետական տուրքի դրույքաչափը
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունըՍաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամը դիտարկում է Հայաստանում ներդրումների հնարավորությունը
Ղազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներինՂազախստանի հացահատիկի ազգային օպերատորը պատրաստ է ամսական շուրջ 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստանի սպառողներին
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ովՀայաստանի մետալուրգիական ճյուղը 9 ամսվա արդյունքներով կրճատվել է 10%-ով
Հայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններումՀայաստանում բեռնափոխադրումներն 9 ամսում աճել են 1,6%-ով՝ ուղևորափոխադրումների 2,4%-ով կրճատման պայմաններում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն 9 ամսում աճել է 8.2% - ով
Գինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ովԳինու արտադրության ծավալները 9 ամսում կրճատվել են 36% - ով, կոնյակինը՝ 34.4% - ով
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Փորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկաՓորձագետը՝ փոքր ԱԷԿ-ների մասին․ Դժվար է մութ սենյակում սեւ կատու գտնել, հատկապես, եթե այնտեղ կատու չկա
ՀԾԿՀ-ը մտադիր է ՀԾԿՀ-ը մտադիր է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.11.2025
RUB4.73-0.02
USD382.12-0.16
EUR443.79-0.15
GBP502.18-0.63
CAD272.18-0.96
JPY24.70-0.02
CNY53.82-0.05
CHF482.231.74