Չորեքշաբթի, 4 Օգոստոսի 2010 16:22
ՀՀ ԿԲ 2010 թվականի համար կանխատեսում է 5.7-6.4 տոկոս տնտեսական աճ, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում` 5-6 տոկոս
ԱրմԻնֆո. Հայաստանում տնտեսական աճը 2010 թվականին կկազմի առնվազն 5.7-6.4%, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում`5-6%: Նման կանխատեսում է արվել ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Աղբյուրի համաձայն, ԿԲ վերանայել է կանխատեսումները դեպի աճի կողմ, կապված համաշխարհային պահանջարկի վերականգնման հետ: Տնտեսական աճի ռիսկերը երկակի են և կախված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններից: Ընդ որում, ռիսկերի կանխատեսումները գերակշռում են տնտեսության աճի կողմը, ինչը պայմանավորված է ինչպես համաշխարհային տնտեսության զարգացումով, այնպես էլ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներւմ ներքին պահանջարկի ավելի շատ սպավող աճով, ինչպես նաև խոշորամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումով:
Արդյունաբերության ոլրտում կամխատեսումները վերանայվել են դեպի աճի կողմը, ինչի արդյունքում հավելյալ արժեքի իրական աճն այս ոլորտում կկազմի 7-9%, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում`6-8%: Կապիտալ շինարարության ոլորտում նույնպես կանխատեսումները վերայվել են դեպի աճի կողմը, ինչի շնորհիվ հավելյալ արժեքի իրական աճն այս ոլորտում սպասվում է 10.5-12.5% սահմաններում, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակւմ`6-8%: Ծառայությունների մատուցման ոլորտում հավելյալ արժեքի աճը կանխատեսվում է 5-7%, իսկ 2011 թվականի առաջին կիսամյակում`3-5%: Գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականի ավարտին սպասվում է հավելյալ արժեքի 3-5% իրական աճ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%, իսկ հունիսին, մայիսի համեմատ կազմել է 1332 մլրդ.դրամ կամ 3.5 մլրդ.դոլար: Հիմնական գներով ՀՆԱ առաջին կիսամյակում աճել է 4.7%, հասնելով 1148 մլրդ.դրամ կամ 3 մլրդ.դոլար: ՀՆԱ ինդքս դեֆլյատորը հունվար-հունիս ամիսներին աճել է 9.1%:
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թվականի համար կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ 4.8% աճ, իսկ ինֆլյացիայի համար`6.2% ցուցանիշ: