Չորեքշաբթի, 4 Օգոստոսի 2010 16:24
Առաջիկա 12 ամիսների համար ՀՀ ԿԲ կանխատեսում է տնտեսության վարկավորման ծավալների 15 տոկոս աճ
ԱրմԻնֆո. Առաջիկա 12 ամիսների համար ՀՀ ԿԲ կանխատեսում է տնտեսության վարկավորման ծավալների 15 տոկոս աճ: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2010 թվականի երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ֆինանսական համակարգը կշարունակի հիմնականում ՓՄՁ վարկավորման, իսկ մասնակիորեն` հիպոթեկային շուկայի ակտիվացման ծրագրերի իրականացումը:
Ըստ ծրագրի, հաշվի առնելով ԿԲ և Կառավարության կողմից իրականացվող ապադոլարիզացիային ուղղված միջոցառումները, սպասվում է դրամային ավանդների 24-26% աճ, արտարժութային ավանդների տեմպերի զուգահեռ կրճատումով, ինչի արդյունքում դրանց աճը տարվա կտրվածքով կկազմի 12-14%:
ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականներով ընթացիկ տարվա հունիսից, 12 ամիսների ընթացքում դրամական զանգվածի և բազայի աճը համահունչ կլինի և կկազմի 15-17%: