Հինգշաբթի, 5 Օգոստոսի 2010 17:31
Արարատ Ղուկասյանը նշանակվել է Byblis Bank Armnia-ի Վարչության նախագահ
ԱրմԻնֆո. Արարատ Ղուկասյանը նշանակվել է Byblis Bank Armnia-ի Վարչության նախագահ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ինքը` Ա.Ղուկասյանը, նշանակման մասին որոշումը հաստատվել է այսօր, Byblis Bank Armnia Խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ մինչև 2009 թվականի ավարտը Ա.Ղուկասյանը հանդիսանում էր Հայաստանի բանկերի Միության նախագահը, իսկ մինչ այդ`2007-2009 թվականներին հանդիսացել է ՙԿոնվերս Բանկի՚ գործադիր տնօրենը: