Ուրբաթ, 6 Օգոստոսի 2010 14:25

Կայուն զարգացո՞ւմ թե՞ թռիչքձև աճ


ԱրմԻնֆո. Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի հարցազրույղը ԱրմԻնֆո գործակալությանը

Պրն, Մաչանյան, շատ փորձագետներ են գտնում, որ Հայաստանի բանկային համակարգը, լինելով այսօր երկրի ամենազարգացած ինստիտուցիոնալ համակարգը, այնուամենայնիվ, չի կատարում իր ամենագլխավոր դերը` տնտեսության իրական հատվածի վարկավորումը:


Ես համաձայն չեմ այդ փորձագետների կարծիքին, այսօր Հայաստանի բանկային համակարգը տնտեսության իրական հատվածին, ինչպես նաև մեր բնակչությանը, ֆինանսական ծառայությունների բավականին լայն ընտրանի է առաջարկում, ընդ որում, նրան համար բավականին հարմար պայմաններով: Վարկային ռեսուրսներից բացի շուկայում քիչ չեն նաև ֆինանսավորման այլընտրանքային գործիքները: Մասնավորապես, Արմսվիսբանկն արդեն երեք տարուց ավելի է, որ հանդիսանում է դեբետորական պարավորությունների, կամ` ֆակտրինգի ոլորտի ֆինանսավորման ակտիվ մասնակիցներից մեկը: Ֆակտորինգային սպասարկման շրջանակներում այսօր մենք ունենք ավելի քան 50 հաճախորդներ, որոնք, հիմնականում, միջին և խոշոր ձեռնարկություններ են: Մենք ունենք նաև արտահանման-ներմուծման ֆակտորինգային գործառնությունների իրականացման փորձ:

Ֆակտորինգային սպասարկման ոլորտում բանկն ունի՞ մրցակիցներ, կա՞ն բանկեր, որոնք այդ շուկայում ունեն նույն հնարավորությունները:

Կան նման մի քանի բանկեր, սակայն նրանց կողմից առաջարկվող ծառայությունների ծավալներն ու ձևաչափերը համադրելի չեն մեր պրոդուկտներին: Դասական ներքին ֆակտորինգի սխեմաներն առաջին անգամ, լայնածավալ չափերով առաջարկվեցին մեր բանկի կողմից: Այստեղ մենք իրավացիորեն հանդիսանում ենք առաջիններից մեկը, չնայած ոչ միակը, ով ֆակտորինգային սպասարկում իրականացնելու ցանկություն է արտահայտել: Արմսվիսբանկը, սկսած իր գործունեության առաջին օրվանից, արդեն երեք տարի է ինչ գործում է այդ շուկայում, որպես զենք վերցնելով և մինչև օրս ղեկավարվելով հետևյալ սկզբունքով` մենք մեր պրոֆեսիոնալիզմն ապացուցում ենք գործերով: Նախքան շուկայում նոր գործիքներ ներդնելը, առաջին հերթին, հարկավոր է հաճախորդին ծանոթացնել դրա առանձնահատկություններին, տալ նրան այդ գործիքների անհրաժեշտությունը գիտակցելու ժամանակ, առավելագույն ձևով նրան ադապտացնել շուկայի պայմաններին, ամբողջովին մշակել այդ գործիքներն ու միայն դրանից հետո այն առաջարկել հաճախորդին: Ի դեպ, առաջին տարում մեզ հաջողվեց ֆակտորինգային ֆինանսավորման ծավալները հասցնել 1.7 մլրդ.դրամի:

Պրն.Մաչանյան, բանկը հանդիսանում է հանրահայտ միջազգային ֆակտորինգային Ասոցիացիաներից մեկի անդամ: Հաջողվում է արդյոք այդ կազմակերպության շրջանակներում գործընկերների ձեռքբերումը:

Մենք հանդիսանւմ ենք FCI (Factors Chain International) անդամ, որը երեք ամենախոշոր և առաջատար ֆակտորինգային ասոցիացիաներից մեկն է աշխարհում: Գործընկերներ փնտրելու հարցում մենք պրոբլմներ չենք ունենում, պրոբլեմը կայանում է միայն նրանում, որ Հայաստանի առևտրական, հիմնական, որոշ գործընկերներ, օրինակ Վրաստանը, առայժմ ներկայացված չեն այդ կազմակերպությունում: Ընդհանրապես, կովկասյան տարածաշրջանից միայն Հայաստանն ներկայացված այդ կազմակերպությունում (ի դեմս Արմսվիսբանկի): Մենք գիտակցում ենք նաև, որ Հայաստանում միջազգային ֆակտորինգի զարգացումը ժամանակ է պահանջում:

Պատմեք այլընտրանքային ինվեստիցիոն գործիքների ներդրման ուղղությամբ բանկի հաջողությունների մասին, բանկում դրանք բազմաթի՞վ են:

Բանկն ունի առաջնային տեղաբաշխումների իրականացման (անդերռայթինգի) և կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շրջանառության կազմակերպման (մարկետ-մեյքինգ) զգալի, ես կասեի` հաջողված փորձ: Եվ հատկապես մեր բանկի ակտիվ գործունեության շնորհիվ է, որ ապահովվեցին այդ շուկայի զգալի ծավալները: Այսօր կորպորատիվ պարտավորություների շուկան, հասկանալի ու օբյեկտիվ պատճառներով, գտնվում է լճացման վիճակում, իսկ պարտատոմսերի տեղաբաշխման որոշ նախագծեր ժամանակավորապես սառեցված են:

Չնայած դրան, դեռևս անցյալ տարի արժեթղթերի շուկայում սկսվեց շատ հետաքրքիր մի գործընթաց` «Արցախ ՀԷԿ» բաժնետոմսերի IPO-ն: Այդ բաժնետոմսերի էմիսիայի և շուկայում դրանց տեղաբաշխման գործում մենք ունեցանք բավականին էական և լուրջ դերակատարում, և այսօր շարունակում ենք մեր համագործակցությունը «Արցախ ՀԷԿ» և ԼՂՀ Կառավարության հետ, կապված կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգի ներդրման հետ: Պետք է նկատեմ, որ վերջին ժամանակներս նկատելիորեն բարելավվել է ընկերության կորպորատիվ մթնոլորտը, այդ թվում նաև այդ ընկերության գլխավոր բաժնետեր` ԼՂՀ Կառավարության և Խորհրդի կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ: Ընթացիկ տարում ըմկերությունն իր բաժնետերերին վճարել է բաժնետոմսերի անվանական արժեքի 10% չափով շահութաբաժիններ (արդյունավետ տոկոսը կազմել 15%): «Արցախ ՀԷԿ» զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվել է 5 նոր ՀԷԿ-երի շինարարություն, որոնցից մեկն արդեն շահագործման է հանձնվել, երկրորդ կհանձնվի մինչև տարեվերջ, իսկ երկուսը գտնվում են շինարարության փուլում:

Ի՞նչ ձևով նորակառույց ՀԷԿ-երը կազդեն ընկերության հետագա զարգացման վրա:

Այդ ակտիվները, ինչպես հասկանում եք, կազդեն ընկերության եկամտաբերության վրա և հետևաբաև` նաև ընկերության բաժնտոմսերի շահութաբերության վրա: Այսօր, թե ԼՂՀ Կառավարության, և թե ներդրողների կողմից կան IPO շարունակելու լուրջ նկատառումներ, քանի որ առաջին IPO շրջանակներում ստեղծվել են հերթական էմիսիան շարունակելու իրական նախադրյալներ: Այդ ուղղության շարունակությունը թույլ կտա ընդլայնել ոչ միայն ընկերության ռազմավարական խնդիրները, այլ նաև կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգությունը, ստեղծելով լրացւցիչ աշխատատեղեր, ինչպես նաև ներդրումային մթնոլորտ:

Ինչպե՞ս եք գնահատում վերականգնող էներգետիկայի ոլորտի ներդրումները:

Այսօր վերականգնող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորման շրջանակներում կան բազմաթիվ լավ նախագծեր, մասնավորապես, գերմանական KfW բանկի ծրագիրը, որին մասնակցում է նաև մեր բանկը: Արդեն հաստատվել է դեռևս 2007 թվականին ՀՀ Կառավարության նախաձեռնած` «Էներգախնայողության և վերականգնող էներգետիկայի ազգային ծրագրի» երկրորդ փուլին բանկի մասնակցության հայտը: Այդ ծրագրի առաջին փուլի շրջանակներում բանկը ֆինանսավորեց 6 ՀԷԿ-երի շինարարություն, որնցից չորսն արդեն շահագործվում են, իսկ մնացած երկուսը շահագործման կհանձնվեն առաջիկայում: Այդ ծրագրից բացի, բանկն իր սեփական միջոցներից ֆինանսավորել է ևս 4 ՀԷԿ-երի շինարարություն: Հավատացեք, շատերն են ի վիճակի և ցանկանում են մեծ գումարներ ներդնել ՀԷԿ-երի շինարարության և հետագա սպասարկման մեջ: Իսկ նրանք, ովքեր նման հնարավորություններ չունեն, կարող են ձեռք բերել այդ ընկերությունների բաժնետոմսերի փոքրածավալ փաթեթներ: Կարծում եմ, որ էներգետիկ ընկերությունների, մասնավորապես` «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերը, բանկային ավանդների և ներդրումային այլ գործիքների համար կարող են դառնալ լուրջ այլընտրանք:

«Արցախ ՀԷԿ» օրինակից կարելի է եզրակացնել, որ այսօր շուկան IPO իրականացման խոչընդոտներ չի ստեղծում, սակայն, անուամենայնիվ, պոտենցիալ էմիտենտներն այսօր այդ շուկա դուրս գալու պատրաստակամություն չեն հայտնում: Ինչո՞վ դա կբացատրեիք: Չկա՞ն արդյոք ընկերություններ որոնք կհետևեին «Արցախ ՀԷԿԻ» օրինակիին:

Ամեն ինչ կախված է նրանից, թե իրենց առջև ինչ նպատակներ են դնում այդ ընկերությունները: Ցավոք, Հայաստանում այսօր ձևավորված չէ բիզնեսի կոլեկտիվ, հրապարակային վարման մշակույթը: Ընկերությունների խոշոր բաժնետերերը (սեփականատերերը) պետք է ցանկություն և խթան ունենան իրենց բիզնեսին նոր գործընկերներ ներգրավելու մեջ և պետք է պատրաստ լինեն այդ նոր մասնակիցների հետ իրենց լիազորությունները կիսելուն: Դա ժամանակ է պահանջում, պետք են որոշակի հաջողված փոձեր, իսկ որպես լավ օրինակ կարող է ծառայել այդ նույն` «Արցախ ՀԷԿ»-ի օրինակը: Քիչ դեր չի խաղում նաև շուկայի պատրաստ լինելու հանգամանքը: Շուկայում երկարաժամկետ խնայողություններ ստեղծելու լծակներ են հարկավոր: Նման լծակ կարող է հանդիսանալ կենսաթոշակային նոր համակարգի , ինչպես նաև պարտադիր ապահովագրության ներդրումը:

Դուք մտադի՞ր եք շուկային առաջարկել կամավոր կենսաթոշակային ապահովման սխեմաներ: Ձեր գնահատականներով, դրանք պահանջարկ կունենա՞ն շուկայում, և նոր համակարգը ներդնելիս չե՞նք բախվի արդյոք բազմաթիվ դժվարությունների:

Լինելով ներդրումային բանկ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր մասնագետներն իրականացնում են շուկայի վերլուծություն, ինչը թույլ կտա գնահատել շուկայի պահանջարկը: Ինչ վերաբերում է հնարավոր պրոբլեմներին, ապա դրանք չլինել չեն կարող, իսկ առաջիկա պրոբլեմնրին հարկավոր է նախապատրաստվել այսօրվանից: Միևնույն ժամանակ, պետք չէ մոռանալ, որ երկրում կան վերահսկման և գների կարգավորման պետական մարմիններ, ի դեմս ՀՀ Կենտրոնական բանկի, որը մշակում է ակտիվների կառավարման նորմատիվ և ռեգուլյատիվ կանոնները: Դուք հարցրեցիք, թե մտադի՞ր ենք արդյոք զբաղվել այդ ծառայությունով: Բանկի մասնակցության ձևաչափն ու դերը սահմանվում է հնարավորությունները մանրազնին ուսումնասիրելուց հետո, քանի որ դա մեզ համար ինքնանպատակ չէ: Կարող եմ միայն պնդել, որ մենք մտադիր ենք մասնակցել կենսաթոշակային ապահովման պարտադիր համակարգին:

Պրն.Մաչանյան, լիզինգը հանդիսանո՞ւմ է Ձեր գործունեության հեռանկարային ուղղությունը: Չնայած այդ շուկայի անբարար ձևավորվածությանն ու դրանից բխող պրոբլեմներին, այնամենայնիվ, կան խաղացողներ, որոնք ակտիվորեն գործում են լիզինգային ծառայությունների շուկայում:

Լիզինգը մենք դիտում ենք որպես կորպորատիվ բանկինգի ուղղություններից մեկը: Այդ գործիքը, մյուսների նման, ունի իր առանձնահատկությւոնները, որոնք մշակումով էլ զբաղված ենք այսօր: Մենք այդ ծառայության մատուցման որոշակի սխեմաներ ենք քննարկում, չենք բացառում նաև առանձնացված կառույց հիմնելու հնարավորությունը: Լիզինգի ոլորտում ծառայությունների մատուցման արհեստավարժ ունակություններ և լավագույն փորձ ձեռք բերելու նպատակով բանկը չի բացառում նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությունը:

Ի՞նչ բիզնես-նախագծեր կարող է բանկն այսօր առաջարկել իր հաճախորդներին, և ինչպիսի՞ նախագծերից է կազմված Ձեր պորտֆելը:

Մենք պատրաստ ենք քննարկել բիզնես-հեռանկար, եկամտաբերություն ու հուսալիություն ունեցող ցանկացած նախագիծ: Ունենք վերականգնող էներգետիկայի, լեռնարդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտների նախագծերի բավականին մեծ պորտֆել, սակայն կարևորը ոչ թե բիզնես-նախագծի ոլորտային պատկանելիությունն է, այլ դրա բովանդակությունը, և այն անձինք, ովքեր կանգնած են այդ բիզնեսի ետևում, ինչպես նաև նրանց արհեստավարժության մակարդակը բիզնեսի վարման ոլորտում:

Ինչպիսի՞ ցուցանիշներով բանկը եզրափակեց 2010 թվականի առաջին կիսամյակը:

2010 թվականի առաջին կիսամյակը բանկը եզրափակեց բավականին լավ ցուցանիշներով: Բանկի մաքուր շահույթը կազմեց 434 մլն.դրամ: Դա մոտավորապես այնքան է, որքան որ պլանավորել էինք: Մինչև տարեվերջ մտադիր ենք այս ցուցանիշը հասցնել 870 մլն.դրամի: Ընդհանուր առմամբ, մենք կայուն ձևով ենք զարգանում: Այսպես, առաջին կիսամյակում մեր ակտիվները ավելացել են 7.1%, վարկային պորտֆելը` 17.7%, պարտավորությունները` 33%, ընդհանուր կապիտալը` 2.5%:

Բանկն ունի վարկային պորտֆելի մեծացման լուրջ նպատակներ,այդ թվում` վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորման հաշվին: Դա մեզ համար ռազմավարական ուղղություն է:

Այսօր մենք շուկային առաջարկում ենք բրոքերոյին ծառայություններ, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, երբ մարդը տանից դուրս չգալով, Ինտերնետով, կարող է առևտուր անել արտասահմանյան շուկաներում: Բավականին ակտիվորեն է բանկը զբաղվում նաև ոսկու և արծաթե ձուլակտորների առքուվաճառքի գործարքներով: Դրանք մեզ մոտ միշտ էլ առկա են: Այսօր ոսկու մեջ ներդրումները կարող են լուրջ այլընտրանք հանդիսանալ ներդրողների համար: Այդ ծառայության շրջանակներում մեր հաճախորդներին նաև առաջարկում ենք հեջացման գործիքներ: Դրանք հատկապես պահանջարկ ունեն արտադրողների մոտ, որոնք, հեջացնելով իրենց ռիսկերը, կարող են խույս տալ գնային տատանումների հետևանքով առաջացած հնարավոր կորուստներից:

Բանկի կողմից ֆոնդավորման ինչպիսի՞ աղբյուրներ կկիրառվեն ակտիվների չափերը մեծացնելու նպատակով:

Ինչպես արդեն նշեցի, Բանկը նախատեսում է մեծացնել իր վարկային պորտֆելը, հիմնականում, միջազգային ֆինանսական կազմակերպություններից լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին: 2010 թվականի հունվարին 5 մլն.դոլարի պայմանագիր ստորագրեցինք Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ: Այդ միջոցները տեղաբաշխում ենք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցյիների շրջանում: Եվս 3 մլն.դոլար մենք կարողացանք ներգրավել առևտրի խթանման ծրագրի շրջանակներում: Զուգահեռ աշխատում ենք նաև այլ կազմակերպությունների հետ, այդ թվում նաև լրացուցիչ միջոցներ ներգրավելու նպատակով:

Կա՞ն արդյոք բանկի կապիտալիզացիայի էական բարձրացման պլաններ:

Ներկայումս բանկը բավականաչափ կապիտալացված է, բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը հասել է 9.3 մլրդ.դրամի, սեփական կապիտալը` 8.2 մլրդ.դրամի, կանոնադրական կապիտալը` 7 մլրդ.դրամի: Եթե շուկայում ստեղծվեն բարենպաստ պայմաններ, ապա չի բացառվում նաև լրացուցիչ կապիտալիզացիայի հնարավորությունը, սակայն մեր հնգամյա փորձը ցույց տվեց, որ աստիճանաբար զարգացումը տալիս է ավելի կայուն արդյունքներ, քան թռիչքաձև աճը:

ԱրմԻնֆո


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
TUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզTUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.11.2025
RUB4.72-0.01
USD382.610.07
EUR442.370.54
GBP503.512.11
CAD272.921.86
JPY24.82-0.13
CNY53.740.02
CHF474.640.73