Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2010 14:56
2010թ. հունիսի 30 դրությամբ, Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 301 հազ.դրամ, աճելով տարեկան 14%
ԱրմԻնֆո. 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանի բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 301 հազ.դրամ կամ 819 դոլար, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14%: Բանկերի կողմից աշխատավարձին ուղղված միագումար ծախսերը հաշվետու ժամանակահատվածում արդյունքներով կազմել են 15.6 մլրդ.դրամ կամ 43 մլն.դոլար: 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 8664 մարդ, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7.4% կամ 595 մարդով: Միջին աշխատավարձի տարեկան անկում է արձանագրվել 3 բանկերում, ի դեպ, ամենանշանակալից անկումը` ԲՏԱ Բանկում`14.3%: Աշխատակիցների թվի տարեկան անկում է արձանագրվել 7 բանկերում, իսկ ամենամեծ անկումը` ԲՏԱ Բանկում`13%, հասնելով 135 մարդու:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, հաշվետու ժամանակահատվածում ամսական միջին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Byblos Bank Armenia-ում`1.8 հազ.դոլար կամ 650 հազ.դրամ, 50.2% տարեկան աճով: Նրան հետևում են` HSBC Հայաստան Բանկը`1.7 հազ. դոլար կամ 615 հազ. դրամ, 26.7% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը տարվա կտրվածքով կրճատվել է 6.2% և կազմում է 365), Երրորդ տեղում Ամերիաբանկն է`1.4 հազ.դոլար կամ 510 հազ.դրամ, 32% տարեկան աճով: Այնուհետև, Մելլաթ Բանկը`1.3 հազ.դոլար կամ 474 հազ.դրամ, 14.5% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը չի փոխվել` 38), Արմսվիսբանկը`1.2 հազ.դոլար կամ 463 հազ.դրամ, 14% տարեկան աճով (աշխատակիցների ընդհանուր թիվը տարվա կտրվածքով կրճատվել է 2.5% և կազմում է 79): Ամսական միջին աշխատավարձի տարեկան աճով առաջատարն է Byblos Bank Armenia:
Աշխատողների առավեյագույն թիվը գրանցվել է Արդշինինվեստբանկում`1073 աշխատող, 2.7% տարեկան աճով (546 դոլար կամ 201 հազ.դրամ միջին աշխատավարձով): Նրան հետևում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը` 910, 0.7% տարեկան անկումով (603 դոլար կամ 222 հազ.դրամ միջին աշխատավարձով), ACBA-Credit Agricole Bank-ը` 899, 25% տարեկան աճով (1.2 հազ.դոլար կամ 443 հազ.դրամ միջին աշխատավարձով), Հայէկնոմբանկը` 652 աշխատող, 4.4% տարեկան անկումով (646 դոլար կամ 237 հազ.դրամ միջին աշխատավարձով), Յունիբանկը` 606, 10.2% տարեկան աճով (796 դոլար կամ 293 հազ. դրամ, տարեկան 20.3% աճով): Ի դեպ, այս բանկերի աշխատողների առավելագույն թիվը բացատրվում է մասնաճյուղերի լայն ցանցով: Աշխատողների նվազագույն թիվը գրանցվել է Մելլաթ Բանկում` 38 աշխատող: Այս ցուցանիշի առավելագույն աճը գրանցել է Ամերիաբանկը, մեծացնելով աշխատողների թիվը 73.5% կամ 140 հոգով, հասցնելով 328-ի:
Աշխատավարձին ուղղված ծախսերով, 2010 թվականի առաջին կիսամյակում առաջատարների եռյակում են` ACBA-Credit Agricole Bank-ը`2.4 մլրդ. դրամ կամ 6.5 մլն. դոլար, և HSBC Բանկ Հայաստանը` 1.4 մլրդ. դրամ կամ 3.7 մլն.դոլար: