Երեքշաբթի, 10 Օգոստոսի 2010 15:00
Հայաստանի վարկային կազմակերպությունները ավելացրել են վարկային պորտֆելները
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից իրականացված վարկավորման ծավալները 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են ավելի քան 2 անգամ, իսկ հունիսին, մայիսի համեմատ` 25%, կազմելով 18.7 մլրդ.դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ACRA Ազգային վարկային բյուրոյից, տրամադրվախ վարկերի ընդհանուր ծավալների մեջ 76.5% կամ 14.3 մլրդ.դրամ են կազմել ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը, տարեկան կրկնակի աճով: Իսկ իրավաբանական անձանց վարկավորման ծավալները, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2 աgVjBWEFdA-, կազմելով 4.4 մլրդ.դրամ:
Նշանակալից աճ է արձանագրվել նաև քանակական առումով: Այսպես, ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվել է 32817 վարկ, 58.6% տարեկան աճով: Մասնավորապես, 6 ամիսներին ֆիզիկական անձանց տրամադրվել է 32509 վարկ, իսկ իրավաբանական անձանց` 308 վարկ:
2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ ACRA վարկային բյուրոյի տրամադրության տակ գտնվել են տեղեկություններ` 3 մլն. մարված և 622 հազար ընթացիկ վարկերի, ինչպես նաև 954.5 հազ.վարկային պատմությունների մասին, որտեղ`19.1 հազ. իրավաբանական անձանց և 935.4 հազ. ֆիզիկական անձանց վարկային պատմությունների մասին:
Նշենք, որ 2010 թվականի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործել են 28 վարկային կազմակերպություններ, որոնցից` 3 լիզինգային և 24 ունիվերսալ վարկային կազմակերպություն, իսկ 1-վարկային միություն