Չորեքշաբթի, 11 Օգոստոսի 2010 11:10
Հայաստանում իրավաբանական անձանց վարկավորման տեմպերը շարունակւմ են գերազանցել ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերին
ԱրմԻնֆո. Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական անձանց վարկավորման ծավալներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 91.3%, կազմելով 239.4 մլրդ.դրամ, կամ հանրապետությունում այդ ժամանակահատվածում տրամադրված վարկերի 62%-ը: Այս մասին են վկայում ACRA Ազգային վարկային բյուրոյի կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները:
Ընդ որում, հունվար-հունիս ամիսներին ֆիզիկական անձանց տրամադրվել են 147.1 մլրդ.դրամի վարկեր տարեկան 79% աճով:
Բանկերի և վարկային կազմակերպությւնների ընդհանուր վարկային պորտֆելում որը կազմել է 386.5 մլրդ.դրամ, զգալի աճ են արձանագրել ինչպես առևտրային բանկերը, այնպես էլ ՈՒՎԿ-ները: Ընդ որում, բանկերի վարկավային պորտֆելում իրավաբանական անձանց վարկավորման ծավալները աճել են 85.4%, կազմելով 367.8 մլրդ.դրամ, իսկ վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում`ավելի քան 2 անգամ, հասնելով 18.7 մլրդ.դրամի: Ընդ որում, եթե բանկերի վարկային պորտֆելում գերակշռում են իրավաբանական անձանց վարկերը63.9% (235 մլրդ.դրամ), ապա վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում գերակշռում են ֆիզիկական անձանց վարկերը`76.5% (14.3 մլրդ.դրամ):
2010 թվականի հունվար-հունիս ամիսներին առևտրային բանկերը ֆիզիկական անձանց տրամադրել են 36% ավելի վարկր, քան նախորդ տարւմ, կազմելով 390012 վարկ: Մասնավորապես, առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրվել է 357503 վարկ, իսկ վարկային կազմակերպությունների կողմից` 32509 վարկ: Միաժամանակ, հունվար-հունիս ամիսներին իրավաբանական անձանց ընդհանուր առմամբ տրամադրվել է 6187 վարկ, այդ թվում`առևտրային բանկերի կողմից`5479 վարկ, իսկ ՈՒՎԿ կողմից`ընդամենը 308 վարկ: