Հինգշաբթի, 12 Օգոստոսի 2010 15:55
Ինգո Արմենիա՚ ԱԸ հովանավորում է Սերժ Թանգյանի համերգը
ԱրմԻնֆո. ՙԻնգո Արմենիա՚ ԱԸ հանդես է գալիս որպես Սերժ Թանգյանի համերգի հովանավոր, որը տեղի կունենա այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: System of a Down խմբի նախկին մեներգիչը հանդես է գալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ:
Հիշեցնենք, որ հանրահայտ երգիչն արդեն դասական երաժիշտների հետ աշխատանքի փորձ ունի. այս տարի թողարկվել է նրա "Elect The Dead Symphony" ալբոմը, որը ձայնագրվել է Օքլեննդի (Նոր Զելանդիա) սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ի դեպ, հենց Երևանի համերգը կեզրափակի համաշխարհային շրջագայությունն ի աջակցություն ալբոմի, քանի որ արդեն այս տարվա օգոստոսին Սերժ Թանգյանը կթողարկի նոր CD: