Երեքշաբթի, 17 Օգոստոսի 2010 11:42
Ֆինանսներ, վարկեր, ապահովագրություն և աուդիտ EXPO 2010՚ ցուցահանդեսը տեղի կունենա Երևանում, սեպտեմբերի 3-5-ը
ԱրմԻնֆո. ՙՖինանսներ, վարկեր, ապահովագրություն և աուդիտ EXPO 2010՚ երրորդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 3-5-ը, Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Armenia EXPO 2010 առևտրաարդյունաբերական տասներորդ ունիվերսալ ֆորումի շրջանակներում:
ԻՆչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Logos Expo Center-ում, ցուցահանդեսի աշխատանքներին սպասվում է ֆինանսավարկային, ապահովագրական, խորհրդատվական և ներդրումային ընկերությունների մասնակցություն: Ցուցահանդսը հասարակայնության լայն շրջանակներին հնարավորություն կտա ծանոթանալ ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների վերջին նվաճումներին ու ծառայությունների նոր փաթեթներին: Ցուցահանդեսի կազմված կլինի տարբեր թեմատիկ բաժիններից, այդ թվում` բանկային գործ, իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցվող բանկային ծառայություններ, հիպոթեկային վարկավորում, փոքր և միջին բիզնեսի վարկավորում և այլն: