Երեքշաբթի, 17 Օգոստոսի 2010 15:59
ՙՎաշինգտոն Կապիտալը՚ եռապատկել է վարկային պորտֆելը
ԱրմԻնֆո. ՙՎաշինգտոն Կապիտալ՚ ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը մասնագիտանում է հիպոթեկային վարկավորման ոլորտում, նախատեսում է մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 1.4-1.5 մլրդ.դրամի, ինչը ընկերությանը հնարավորություն կտա ապահովել 80% տարեկան աճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙՎաշինգտոն Կապիտալ՚ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Խաչյանը:
Նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ընկերությունը վարում է ակտիվ վարկավորման քաղաքականություն, ինչի շնորհիվ, օգոստոսի 1-ին ընկերության պորտֆելը կազմել է 1.2 մլրդ. դրամ, աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 3 անգամ, իսկ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին` 45%:
Ա.Խաչյանը տեղեկացրել է, որ այսօր ընկերությունը հիպոթեկային վարկավորում է իրականացնում գերմանական KfW բանկի, ՙԱզգային հիպոթեկային ընկերության՚ և ՙՄատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին՚վերաֆինանսավորման ծրագրերի շրջանակներում: Խոսելով վարկավորման պայմանների մասին, տնօրենը նշել է, որ բնակարան ձեռքբերելու նպատակով վարկեր ընկերությունը տրամադրում է`10-15 տարի մարման ժամկետով և տարեկան 13-14% տոկոսադրույքով, իսկ բնակարան վերանորգելու համար`տարեկան 13-15% տոկոսադրույքով: