Երեքշաբթի, 17 Օգոստոսի 2010 16:04

ԲՏՆ-Հայաստան Բանկն ինքն է որոշել ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Fitch Ratings գործակալության հետ


ԱրմԻնֆո. ՙՆերկայումս ՎՏԲ խմբի շրջանակներում իրականացվում են բանկային խմբի բոլոր մասնակիցների փոխառության ծրագրերի կենտրոնացման աշխատանքեր: Փոխառության նոր ռազմավարության շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը չի նախատեսում ինքնուրույն դուրս գալ արտաքին շուկաներ:
Հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաև ծախսերի կառուցվածքի օպտիմալացման ուղղությամբ Բանկի կողմից տարվող աշխատանքները, մեր կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Fitch գործակալության հետ՚,-մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան բանկի Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Յուրի Գուսևն այն փաստը, որ 2010թ. օգոստոսի 13-ին Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ վարկանիշերը, ներառյալ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը ՙBB՚ մակարդակում:

ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: