Երեքշաբթի, 17 Օգոստոսի 2010 16:25
ՀՀ ԿԲ գրանցել է ՙԿիլիկիա՚ նոր վարկային կազմակերպությունը
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է ՙԿԻԼԻԿԻԱ՚ նոր ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամւլի ծառայությունից, որոշումն ընդունվել է օգոստոսի 17-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նշենք, որ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 28 վարկային կազմակերպություն, որոնցից` 3-լիզինգային, 24-ունիվերսալ և 1-վարկային միություն: