Երեքշաբթի, 24 Օգոստոսի 2010 10:57
Հայաստան բարձրացել են ոսկու, արծաթի և պալադիումի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից բարձրացվել են ոսկու, արծաթի և պալադիումի գները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, 2010 թվականի օգոստոսի 23-29-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` 14471.23 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ աճելով 1.8%, ԱՐԾԱԹ` 216.70, աճելով 1.2%, ՊԱԼԱԴԻՈՒՄ`5755.43, աճելով 2.4%, ՊԼԱՏԻՆ` 18111.07, ինչը 0.2% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից:
Նշենք, որ 2010 թվականի հունվարից ոսկու բացթողնման գինը բարձրացել է 5.8%, արծաթի գինը`1.2%, պալադիումի գինը`12%, իսկ պլատինի մեկ գրամի գինն իջել է 3%: