Ուրբաթ, 27 Օգոստոսի 2010 11:17
2010 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ ԿԲ ակնկալում է գերմանական KfW բանկից ստանալ 20 մլն.եվրո գումարի վարկ
ԱրմԻնֆո. 2010 թվականի սեպտեմբերի վերջին ՀՀ Կենտրոնական բանկն ակնկալում է գերմանական KfW բանկից ստանալ 20 մլն.եվրո գումարի վարկ, հիպոթեկային շուկայի զարգացման համար: Այս մասին այսօր, կառավարության նիստում հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ՙԱյդ վարկով բոլոր պայմանավորվածություններն արդեն կան, և մենք հուսով ենք, որ սեպտեմբերի վերջին միջոցներն արդեն կստանանք՚,-ասել է գլխավոր բանկիրը: Նա հավելել է, որ դա այն ծրագրի երկրորդ փուլն է, հեռևաբար, վարկավորման պայմանները չփոփոխվեցին: