Ուրբաթ, 27 Օգոստոսի 2010 11:25
Ամերիաբանկը 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին վարկային պորտֆելը մեծացրել է 40 տոկոսով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին վարկային պորտֆելը մեծացրել է 40%, մինչև 73 մլրդ.դրամ, իսկ առաջին կիսամյակի վերջում այն կազմել էր 70 մլրդ.դրամ, տարեսկզբից աճելով 34%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, ընթացիկ տարվա 7 ամսվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 71%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք 2010թ. 7 ամսվա ընթացքում աճել են 33%-ով և կազմել ավելի քան 58մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 80%-ը: Չնայած ՙԱմերիաբանկ՚-ը կորպորատիվ, ներդրումային բանկ է, այնուհանդերձ, ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորմանը Բանկը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում` առաջարկելով վարկերի լայն տեսականի, և արդյունքում ֆիզիկական անձանց տրամադարած վարկերը 2010 թվականի 7 ամսվա ընթացքում աճել են 68%-ով:
Աղբյուրի համաձայն, Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը 30.06.10թ. դրությամբ կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.38 %-ը, այն դեպքում, երբ ըստ ՀՀ ԿԲ տվյալների ՀՀ բանկային համակարգում այդ ցուցանիշը կազմել է 4.8%:
Հիշեցնենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ՙԱմերիաբանկ՚-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է ՙՏրոյկա Դիալոգ՚ խումբը` Ռուսաստանի Դաշնության ամենամեծ ներդրումային ընկերություններից մեկը: