Երկուշաբթի, 30 Օգոստոսի 2010 18:37
Հայաստանում բարձրանում են ոսկու և արծաթի գները
ԱրմԻնֆո. ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալության կողմից 2010 թվականի օգոստոսի 30-սեպտեմբերի 5-ը սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման նոր գներ: Ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են Գործակալությունից, ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 14484 դրամ, անցյալ շաբաթվա համեմատ բարձրանալով 0.1% կամ 12.77 դրամով, արծաթի գինը սահմանվել է 217.68 դրամ (աճը կազմել է 0.5% կամ 0.91 դրամ), պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 17842.50 դրամ, ինչը 1.5% պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից, իսկ պալադիումի գինը` 5754.82 դրամ (նվազելով 0.01% կամ 0.61 դրամով):
Նշենք, որ 2010 թվականի սկզբի համեմատ ոսկու մեկ գրամի գինն աճել է 5.9%, պալադիումի գինը` 12%, արծաթի գինը իջել է 0.8%, պլատինի գինը` 4.4% և