Երկուշաբթի, 30 Օգոստոսի 2010 18:43
Հայաստանում ՎՏԲ բանկի դիրքերն ամենաբարձրն են
ԱրմԻնֆո. Բիզնեսի զարգացման և բրենդի իմիջի ձևավորման ռազմավարության մշակման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում է ընդունել անցկացնել ՀՀ բանկային համակարգի ընդհանրացված հետազոտում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՎՏԲ բանկի մամուլի ծառայությունից, հետազոտումն իրականացվել է միջազգային հետազոտական ընկերության կողմից: Հարցումներն անց են կացվել Հայաստանի 5 խոշոր քաղաքներում` Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Արմավիր:
Ընդհանրացված հետազոտության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատարն է հետազոտման բոլոր հիմնական չափանիշներով` Բանկի ընդհանուր իմացությունը կազմում է 82%: Այդպիսով, բանկերի իմացությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը գտնվում է առաջատար դիրքերում: Ըստ Վստահության չափանիշի, որը բանկի ընտրության հարցում հանդիսանում է շատ կարևոր գործոն սպառողի կողմից, ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բարձրագույն դիրք, ասվում է հաղրդագրությունում:
Հետազոտումը նաև ցույց է տվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ուժեղ կողմերը` Բանկ, որին ես վստահում եմգ Հեղինակավոր, Կայուն, Հաճախորդների նկատմամաբ բարեխիղճ, օբյեկտիվ և ազնիվ վերաբերմունք, Ունի մասնաճյուղերի հարմար տեղաբաշխվածություն, Ունի մասնաճյուղերի լայն ցանց: Պետք է նաև նշել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսել է առավելագունս ուժեղացնել այնպիսի չափանիշների հաղորդակցությունը, որոնք հետազոտության արդյունքներով պահանջում են ցուցանիշների լավացում, ինչը շուտով կբերի իմիջային և պրոդուկտային չափանիշների աճին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում- 68 մասնաճյուղ: